Ուրբաթ օգոստոսի 11-ի առաւօտեան, տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան ընդհանուր ծնողական ժողովը:
Հանդիպմանը ներկայ էին մեծ թւով ծնողներ, Սկաուտական միութեան սկաուտապետը եւ գերագոյն կազմի անդամները:
Սկզբում սկաուտապետը ժողովականներին ներկայացրեց Սկաուտական միութեան կառոյցը, տեսլականը ,նպատակները եւ մանրամասնութիւններ աշխատանքներից:
Սկաուտապետը ընդգծեց որ, «Սկաուտական միութիւնը ցանկանում է հասանելի կապ ունենալ ծնողների հետ, հետեւաբար այդ ուղղութեամբ բազմակողմանի աշխատանքներ է տարւում խմբերի ղեկավարների, թէ՝ գերագոյն կազմի եւ թէ՝ սկաուտապետի միջոցով»:
Այնուհետեւ ծնողներին առիթ տրւեց կազմին ուղելու իրենց յուզող հարցերը:
Վերջում ծնողները իրենց ցանկութիւնը եւ կամքը յայտնեցին Սկաուտական միութեանը, բազմակողմանի միջոցներով օժանդակելու համար: