Print this page
Չորեքշաբթի, 04 Հոկտեմբեր 2017 11:36
Rate this item
(0 votes)

Ուրբաթ սեպտեմբերի 22-ին տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան նախաձեռնութեամբ ՝Արցախի անկախութեան եւ ՀՀ անկախութեան օրւայ տօնակատարութիւնը:
Ծրագրի սկզբում սկաուտները կատարեցին դրօշակի արարողութիւն, այնուհետեւ բացման խօսքով հանդէս եկան Արենուշ՝ Անի Յովսէփեանը եւ Արի՝ Վահագն Շահվերդեանը:
Սկաուտները անդրադառնալով Արցախի անկախութեանը յայտնեցին որ. «Անկախութիւնը պատասխանատւութիւն է, քանզի նպատակների իրականացման համար անհրաժեշտ են ջանքեր, զոհողութիւններ և դժւար որոշումների կայացումներ։ Եւ հէնց դա է պատճառը, որ անկախութիւնը այդքան թանկ արժէք ունի մեր՝ սկաուտներիս համար»:
Բացման խօսքում մասնաւորապէս ասւած էր. «Մեր՝ Սկաուտներիս պարտքն է անել ամէն ինչ, որպէսզի վաղւայ օրն էլ աւելի լաւը լինի»:
Միջոցառման աշխատանքների մաս էր կազմում՝ թոկով խաղը, գիտելիքների փոխանցումը որտեղ սկաուտները խմբերի բաժանւելով լսեցին պատասխանատուների բացատրութիւնները Արցախի եւ ՀՀ անկախութեան օրւայ կապակցութեամբ:
Տօնակատարութիւնը ընթացաւ ճոխ հիւրասիրութեամբ, նրանք դէմ չէին նոյնիսկ մի քանի ժամ եւս շարունակել խրախճանքը, որն յագեցած էր երգերով եւ պարերով:
Վերջում սկաուտները միասնաբար ճաշեցին:
5 ժամ տեւողութեամբ տօնակարութիւնը աւարտւեց 14:30-ին: