Հրատարակութիւն

PDF

նւիրահաւաք

Rate this item
(1 Vote)

Հինգշաբթի օրը, 2017 թւականի հոկտեմբերի 12-ին իրականացաւ Կենտրոնական Վարչութեան կազմակերպած նւիրահաւաքը՝ մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:

 

Ամիսներ առաջ նշանակւած և գործի լծւած միութենականներից կազմւած յանձբախմբի հետևողական ջանքերի շնորհիւ, կազմակերպւած բացառիկ ընթրիք երեկոն արդիւնաւորւեց գերազանցելով երկու տարի առաջ իրականացւած ծրագրին՝ ռեկորդային արդիւնք գրանցելով «Արարատ»-ի աշխատանքային օրագրում:

Նւիրահաւաքի նպատակն է երաշխաւորել՝ «Արարատ» Կազմակերպութեան յոյժ կարևոր դերը մեր համայնքի և ազգային կեանքում:

Հրաւէրի ճակատում գրւած էր ՝

...«Որ «Արարատ»-ը խոյանք ունենայ Արարատի պէս»...

Եւ Կազմակերպութեան կողքին կագնած նւիրատու բարերարները կիսելով «Արարատ»-ի մեծ ընտանիքի հոգսերը մասնակից դարձան կազմակերպւող ծրագրերի իրականացման գործին: Նրանք՝ մի հոգի ու մարմին դարձան «Արարատ»-ի հետ եւ իրենց օժանդակող ձեռքը մեկնեցին երկու հազարից աւելին անդամ ունեցող Իրանահայութեան այս հարազատ օջախի անդամներին:

Կազմակերպութիւնը մէկ անգամ ևս պատիւն ունեցաւ վայելելու համայնքի բարերարների և միութենականների յանձնառու մեծահոգութիւնը, որոնք միանալով աշխատող ձեռքերին, դաստիրակներին, ուսուցիչներին, փորձավարներին, խմբավարներին, մարզիչներին և ողջ անդամներին, երաշխաւորեցին մշակւած աշխատանքների յառաջխաղացքը ՝ ի նպաստ Կազմակերպութեան գոյատևմանն ու պահպանմանը:

Աւարտւում են նման միջոցառումները սակայն երբէք չի աւարտւում, ամէնուր Արարատի պէս ամուր մեր «Արարատ»-ի կողքին կանգնած բարեկամների նւիրաբերող մօտեցումների ցանկը:

Սա արդեն փաստւած ապացոյց է որ ինչքան կանգուն է «Արարատ»-ը այնքան աւելանում է բարերարների թիւը:

Աւելանում է, որ «Արարատ»-ը խիզախի միշտ դէպի վեր:

Սիրելիներ, Կազմակերպութեան բոլոր ընկերների անունից շնորհակալութիւն ենք յայտնում Ձեզ եւ մաղթում Ձեր ընտանիքին ամենայն բարիք, քաջառողջութիւն և երկար կեանք, Ձեզ պէս գիտակից անձանց շնորհիւ կանգուն է  և կանգուն կը մնայ «Արարատ»-ը:

Վարձքներդ ի կատար: