Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 22 Հոկտեմբեր 2017 11:11
Rate this item
(1 Vote)

Հոկտեմբերի 21-ին , տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան ներքին Երդման արարողութիւնը « Սասունցի Դաւիթ» սրահում, որտեղ երդւեցին աւելի քան 100 նորակոչիկ սկաուտներ:
Միջոցառմանը ներկայ էին Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի նախագահ՝ ընկեր Հենրիկ Աբրահամեանը, մասնաճիւղի ընկերները,Կենտրոնական վարչութեան ներկայացուցիչները, մեծ թւով քաւորներ եւ ծնողներ:
Միջոցառումը մեկնարկեց տէրունական աղօթքով այնուհետեւ իւրաքանչիւր խմբի ներկայացուցիչների միջոցով կատարւեց դրօշակների արարողութիւնը և ծածանւեց կազմակերպութեան դրօշը , որի ժամանակ Գայլիկ-Արծւիկների կատարմամբ հնչեց կազմակերպութեան հիմնը ղեկավարութեամբ՝ ընկեր Թէնի Ֆարմանեանի:
Այնուհետեւ բացման խօսքով հանդէս եկաւ արենուշ՝ Անի Յովսէփեանը ,որտեղ մասնաւորապէս ասեց՝ «Սփիւռքեան պայմաններում, հայապահպանումը եղել ու մնում է առաջնահերթ նպատակ ու կարևոր հանգամանք մեր կեանքում։
Այս կարևոր նպատակի ուղղութեամբ մեծ է դպրոցների և միութիւնների դերը ,որտեղ սերունդները ստանում են հայեցի դաստիարակութիւն և ծանօթանում հայ մշակոյթին,
գիր ու գրականութեան ու հայոց պատմութեան":
Խօսքում ընդգծւեց մարզամշակութային միութիւնների հայապահպանման գործում ունեցած կարևոր դերը ,կարևորեց Սկաուտական միութիւնների նպատակը, որը հէնց հայապահպանութիւնն է:
«Սկաուտները սկսած վաղ հասակից իբրև Գայլիկներ և
Արծւիկներ, ու յետոյ Արի-Արենուշներ, Երէց-Երէցուհիներ կերտում և սովորում են մեր ժողովրդի դարաւոր գոհարները երգ, պար,թատրոն և զուգընթաց դրան, կարգապահութիւն,որը գալիս է մեր երիտասարդութեան ապագան առողջ ու շիտակ երաշխաւորելու» :
Գեղարւեստական բաժնում ասմունքների կատարմամբ հանդէս եկան Արենուշներ՝ Սելիա Սարգսեանը եւ Հազրէ Շահնազարեանը, ազգային երգերով հանդէս եկան Արենուշներ՝ Նանոր Նազարեանը, Մինէ Թահմասեանը եւ Արի՝ Վաչէ Թորոսեանը , ֆիզիքական ցոյցեր կատարեցին Արենուշ՝ Թալին Աշուղեանը եւ Արի՝ Արամազդ Բաբայեանը:

Գեղարւեստական ներկայացումներին և ֆիզիքական ցոյցերին յաջորդեց սկաուտական տողանցքը: Յատկանշական է որ տողանցքին ներկայ էին նաեւ Թաւրիզի մասնաճիւղի սկաուտները:
Երդման կարգը կատարւելուց յետոյ քաւորները հրաւիրւեցին երդւեալների թաշկինակները
բաշխման վեհ պարտականութիւնը կատարելու։
Այնուհետև Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի նախագահ՝ ընկեր Հենրիկ Աբրահամեանի, Կենտրոնական վարչութեան փոխնախագահ ընկեր ՝ Ժանետ Թարվերդեանի եւ Սկաուտապետ՝ Արին Մկրտչեանի միջոցով տրւեցին մի շարք գնահատականներ, աստիճաններ ,պաշտօններ և փոխանցագիրներ:
Ապա ամբիոնի մօտ հրաւիրւեց սկաուտապետը ,որը եզրափակիչ խօսքերով հանդէս եկաւ:
Սկաուտապետը յայտնեց որ՝ «Այսօր ականատես եղանք հայ սկաուտի երդման վեհ արարողութեանը, որում Գայլիկն ու Արծւիկը, Արին ու Արենուշը, երդւեցին իրենց պատւով՝ հաւատարիմ մնալու Աստծուն ազգին եւ հայրենիքին »նա նշեց որ՝ «Անկասկած այսօր ձեր ներկայութիւնը ոգեշնչեց նորակոչ սկաուտներին, որ աւելի հաստատուն լինեն իրենց ընտրած վեհ ճանապարհում»: Սկաուտապետը աւելացրեց ՝«Յուսանք ,որ բոլոր նոր եւ անցեալի երդւած սկաուտները գիտակցելով եւ նաեւ յարգելով իրենց երդումը կը քայլեն հաստատ եւ նպատակասլաց, ծառայելու հայ ազգին»: