Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Երէցների միութեան 53-րդ տարեդարձը կատարւեց շաբաթ ՝ դեկտեմբերի 9-ին մարզաւանի«Վաչիկ Ղարաբէգեան»սրահում :
Ներկայ էին Կենտրոնական վարչութեան ընկերները ,Սկաուտական միութեան գերագոյն կազմը և այլ վարչականներ ,անդամներ ու հիւրեր :
Սրահում տեղադրւած էր Երէցների միամեայ գործունէութեան լուսանկարներով ցուցահանդէսը և համապատասխան զարդարանք:
Ծրագիրը սկսւեց ժամը 20:30 –ին ,Երէցների միութեան նախագահ՝ընկեր Հարմիկ Զովէլեանը ողջունեց ներկաներին ապա հրաւիրեց մէկ րոպէ լռութեամբ յարգել նորոգ հանգուցեալ անդամուհի ՝Դիանա Սաֆարեանի մահւան յիշատակը,այնուհետև ողջունելով Երէցների միութեան 53-րդ տարեդարձը օրւայ համապատասխան արտայայտւեց:
Ապա ցուցադրւեց միութեան մէկ ամեայ գործունէութիւնը լուսանկարներով և բացատրականով ,որը ներկայացրեց ընկեր Արմինէ Գրիգորեանը այնուհետև հրաւիրւեց Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Գէորգ Վարդանը օրւայ առիթով արտայայտւելու:
Օրւայ հաղորդավար ՝ընկեր Անդրէ Գալստեանը գեղեցիկ կերպով առաջնորդեց տօնական օրը հրաւիրելով Երէց ընկերներին իրենց երգերով ճոխացնելու տարեդարձը:
Երեկոն ջերմացնում էր երգիչ՝ Հարմիկ Տէր Մովսիսեանը ,նախատեսւած էր համեստ հիւրընկալութիւն:
Վերջում հատւեց օրւայ կարկանդակը և ինչպէս միշտ ընկերները յիշատակի լուսանկարներով մնայուն դարձրին յուշերը :
Տօնակատարութիւնը տևեց մինչև ուշ գիշեր շատ ջերմ ու մտերմիկ մթնոլորտում: