Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 14 Հունվար 2018 17:43
Rate this item
(1 Vote)

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների Միութեան նախաձեռնութեամբ՝ ուրբաթ 12 յունւարի 2018 թ.-ին, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահի հարազատ միջավայրում տեղի ունեցաւ արդէն աւանդոյթ դարձած՝ «Քուքու-փլաւ»-ի ընթրիք երեկոն, որին մասնակցում էին միութեան անդամներն ու իրենց հիւրերը:

 

Ձեռնարկի սկզբում միութեան նախագահ՝ ընկեր Հարմիկ Զովէլեանը ողջունելով բոլորի ներկայութիւնը, շնորհաւորեց Նոր Տարին և Սուրբ Ծնունդը՝ մաղթելով՝ առողջութիւն, յաջողութիւն, ուրախութիւն և իղձերի իրականացում: Ընկերը մատնանշեց, որ այս հանդիպումը միութեան ամսական հանդիպումների շարանին է պատկանում:
Երեկոն յագեցած էր ջերմ, մտերմիկ ու տօնական մթնոլորտով եւ ամենուր հնչում էր Ամանորեայ և Ս. Ծննդեան Տօների բարեմաղթանքներն ու շնորհաւորանքները: Դրօ-ի կատարմամբ աշխոյժ երգերով, ներկաները ջերմ ու ընկերական միջավայրում ուրախ պարերով անց կացրին զւարճալի պահեր:
Սեղանները տօնական էր զարդարւած ուր մատուցւում էր նախուտեստ, իսկ ընթրիքի սեղանին մատակարարւեց աւանդական քուքու փլաւ:
Ներկաները բարձր տրամադրութեամբ թողեցին մարզաւանը:

Հ.Մ.Ա.Կ–ի Երէցների Միութեան Վարչութիւն