Հրատարակութիւն

PDF
Շաբաթ, 27 Հունվար 2018 11:52
Rate this item
(0 votes)

Կայացաւ Սկաուտական միութեան Աստիճանաւորական գիշերայինը

 

 

Հինգշաբթի յունւարի 26-ին տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան աստիճանաւորական գիշերայինը, որը նպատակ ունէր միութեան Աստիճանաւորների մօտ զարգացնել ե՝ւ գիտելիքները ե՝ւ փոխյարաբերութիւնը:

Աշխատանքը  մեկնարկեց բացման արարողութեամբ, այնուհետեւ սկաուտները բաժանւեցին 4 խմբակների, որոնք էին՝ Արշակունեաց, Կիլիկիա, Արտաշէսեան եւ Ռուբինեանը:

Խմբակների բաժանւած սկաուտները, օրը շարունակեցին ռենջերային խաղով, որը ժամանցային լինելուց բացի սովորեցնում էր ռենջերային գործողութիւններ եւ ինքնապաշտպանութեան հմտութիւններ:

Միւս աշխատանքը ՝ Խ. Արին Մկրտչեանի դասախօսութիւնն էր:  

Սկաուտապետը  փոխանցեց խմբային աշխատանքների կարեւորութեան հիմնակէտերը, եւ նրա զարգացման ուղիները: Վերջում մասնակիցները սկաուտապետին ուղեցին իրենց յուզող հարցերը, որոնց լրացուցիչ պատասխաններ տւեց դասատուն:

Սկաուտական գիշերային աշխատանքների թւում էր, նաեւ հետախուզականը, որտեղ սկաուտները Արարատի ողջ տարածքում  նախօրօք տեղադրւած նամակները փնտրեցին դառնալով իրական հետախոյզներ: Նրանք պատասխանելով նամակներում տրւած հարցումներին զարգացրին իրենց սկաուտական երկրորդ կարգի գիտելիքները:

Հետախուզականում սկաուտներին սպասւում էր հետաքրքիր նւէրներ՝ պատասխանելով հարցերին, նրանք ստանում էին սննդամթերք  եւ սննդի պատրաստման պարագաներ: Վերջում, իւրաքանչիւր խմբակ պատրաստեց ընթրիք, որի ժամանակ ջերմ խարոյկի բոցավառւած կրակի շուրջ հաւաքւելով երգեցին մինչեւ ուշ գիշեր: