Հրատարակութիւն

PDF

Հանդիպում Ներքին գործոց Նախարարի փոխանորդին

Rate this item
(0 votes)

Կազմակերպութեան նախագահ` ընկեր Գէորգ Վարդանը  հանդիպեց Ներքին գործոց Նախարարի փոխանորդին,  Սրբազան Հօր, Թեմական խորհրդի ատենապետների հետ միասին:

 

 

Կազմակերպութեան նախագահ ընկեր Գէորգ Վարդանը, երկուշաբթի յունւար 29-ի առաւօտեան, Թեմակալ Առաջնորդ Սեպուհ Սբ. արք. Սարգսեանի, Թեմական Խորհրդի ատենապետներ պրն.պրն. Ռոբերտ Բէգլարեանի եւ Վարուժ Յովաննիսեանի հետ միասին շնորհաւորական այցով հանդիպեցին Ներքին Գործոց Նախարարի փոխանորդ պրն. Սէյեդ Հոսսէյն Հաշեմիին:

Պրն. Հաշեմին նախքան նոր հանգամանքի ստանձնումը Թեհրանի նահանգապետն էր որն իր  պատասխանատւութեան ընթացքին այցելութիւններ էր տւել «Արարատ»-ին ու իր աշխատանքային ասպարէզում օժանդակել Կազմակերպութեան գործունէութեանը:

Սրբազան Հայրը համայնքի անունից շնորհաւորեց նախարարի փոխանորդին ,վստահութիւն յայտնելով ,որ նա ինչպէս միշտ իր հոգատար ու նրբանկատ հայեացքով կօժանդակի դժւարութիւնների վերացման գործընթացքում: Իսկ պրն. Հաշեմին շեշտաւորեց իրանահայութեան ներդրումը Իրանի պատմութեան ընթացքին եւ հայերի նկատմամբ առկայ վստահութիւնը, որպէս ամենաթանկագին աւանդ եւ վարկ որակաւորեց համայնքիս համար:

Մէկ ժամ տեւող մտերմիկ հանդիպման ընթացքին մասնակիցները խօսեցին համաշխարհային նոր կարգավիճակի ու դրա տարածաշրջանային դրսեւորման մասին ,եւ այն ազդեցութիւնների շուրջ որոնք պարտադրւում են շրջանի երկրներին ու Իրանին:

Ընկ. Գէորգ Վարդանը բացատրելով Կազմակերպութեան ընդհանուր գրծունէութիւնը անցած տարւայ կտրւածքով խօսեց ապագայ աշատանքների մասին ,երբ «Արարատ»-ը պատրաստւում է իրականացնելու Համահայկական Խաղերի 50-րդ շրջանը: Նախագահ ընկերը պրն. Հաշէմիի ուշադրութեանը յայտնեց նմանօրինակ աշխատանքների համաշխարհային լրատւութեան ու դրանից առաջացած դրական արդիւնքների մասին ,որտեղ Իրանի առօրեայ իրականութիւններն են սփռւում լրատւամիջոցների ցանցով եւ չէզոքացւում են սխալ տեղեկատւութիւնները:

Պրն.  պրն. Յովաննիսեանն ու Բէգլարեանը եւս իրենց հերթին անդրադարձան տարածաշրջանում տիրող կարգավիճակին ու դրանից բխած անհարթութիւններին: Խօսեցին նաեւ «Ալիք» օրաթերթի եւ ընդհանրապէս համայնքային առօրեայում առկայ իրականութիւնների շուրջ:

Պրն. Հաշեմին խօստացաւ Ներքին Գործոց Նախարարութեան աշխատանքային շրջագծում օժանդակել խնդիրներին հարթ ու սահուն ընթացք տալու ուղղութեամբ:

Վերջում յարգելի պետական այրից փոխայցելութեան խոստում ստանալով այցելուները հրաժեշտ տւեցին պրն. Հաշեմիին յաջողութիւն մաղթելով նրան: