Հրատարակութիւն

PDF
Երեքշաբթի, 06 Փետրվար 2018 15:55
Rate this item
(0 votes)

 

Երկուշաբթի, փետ. 5-ին կայացաւ Երէցների միութեան ամսական հանդիպումը մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:

Մեծարւեց Հ.Մ.Ա.Կ-ի վաստակաւոր  անդամ՝ ընկեր Սեզա Թամրազեանը եւ յուշանւէր յանձնւեց  իրեն:

Հրաւիրւել էր կինօռեժիսոր Անահիտ Աբադը, ում «Եւա» ֆիլմը շուտով ցուցադրւելու է սինեմաներում: «Եւա»-ն Իրան-Հայաստան միասնական արտադրութիւն է եւ նկարահանւել է Արցախում:

Ռեժիսորը պատասխանելով ընկեր Հարմիկ Զովէլեանի հարցումներին, ներկայացրեց  «Եւա» ֆիլմի մտայղացման, նախնական աշխատանքների ու նկարահանման ընթացքի մասին: Ցուցադրւեցին  ֆիլմի աշխատանքային պահերից եւ գովազդային հոլովակներ:

ֆիլմի մասին արտայայտւեց Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռոբերտ Բէգլարեանը: Օրւայ առիթով յուշանւէր յանձնւեց ռեժիսոր Անահիտ Աբադին եւ ներկաները բուռն ծափողջոյններով նրան գնահատեցին:

Վերջում ներկաները հիւրասիրւեցին ու նշւեց  ամսւայ տարեդարձները: