Հրատարակութիւն

PDF
Երեքշաբթի, 13 Փետրվար 2018 19:46
Rate this item
(0 votes)

Մեծ թւով հայրենակիցների եւ աշակերտ-աշակերտուհիների մասնակցութեամբ յունւարի 24-ի երեկոյեան, «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում մեկնարկեց 42-րդ շրջանի Համադպրոցական խաղերը, որը այս տարի նւիրւել է Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին:

 

Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Մարզական միութեան նախաձեռնութեամբ իւրաքանչիւր տարի կազմակերպւող մարզախաղերի այս շրջանին մասնակցել են մօտաւորապէս 700 աշակերտ-աշակերտուհիներ, որոնք մրցակցելու են զանազան մարզաձեւերում` ֆուտբոլ, բասկետբոլ, թեթեւ ատլետ, պինգ-պոնգ, շախմատ, թենիս, ժայռամագըլցում, հեծանւավազք եւ տասնամարտ:

Տէրունական աղօթքով եւ Իրանի պետական ու կազմակերպութեան հիմներով մեկնարկած խաղերի բացման հանդիսութեանը Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Սկաուտական միութեան դրօշակագարդը ծածանեց Իրանի եւ կազմակերպութեան դրօշները: Բացման շքեղ հանդիսութիւնը զուգորդւած էր ելոյթներով, գեղարւեստական կատարումներով, մարզական ցոյցերով, մասնակից աշակերտ-աշակերտուհիների շքերթով եւ խաղերը խորհրդանշող

ջահի բոցավառմամբ:

Գեղարւեստական կատարումներով հանդէս եկան «Զարթօնք» պարախմբի սաները, ղեկավարութեամբ Լոռեթա Աւետիսեանի, «Արարատ» պարախմբի սաները ղեկավարութեամբ Անահիտ Աւետեանի (Մանուկեան), իսկ երգչախմբային կատարումը իրականացրեց «Մարիամ»

հաստատութեան երգչախումբը Գիտա Փիազաքի ղեկավարութեամբ: Մի-

ջոցառմանը մարզական ցոյցերով հանդէս եկան «Գիւլբենգեան» տղայոց դպրոցի պատանի եւ երիտասարդ տեկւանդոյի մարզիկները եւ Հ.Մ.Ա.Կ-ի Մարզական միութեան ժայռամա-

գըլցողները:

Օրւայ խօսքը ընթերցեց Հ. Մ.«Արարատ» կազմակերպութեան Մարզական միութեան վարչութեան նախագահ Հարմիկ Շահնազարեանը, ով կարեւորեց յիշեալ խաղերը դաստիարակչական դիտանկիւնից: Նա ընդգծեց, որ 1973 թւականին իրականացաւ առաջին Համադպրոցական խաղերը եւ նշեց. «Վարչութիւնս կազմակերպելով այս շատ սպասւածմիջոցառումը, կարեւորում է մարզական մրցումները նաեւ դաստիարակչական տեսանկիւնից, որտեղ մեր աշակերտները փորձում են գնահատել իրենց մարզական հմտութիւնները եւ դրան զուգահեռ վայելելով ընկերական ջերմ մթնոլորտ, ստանալ հայեցի դաստիարակութիւն»:

Ապա ներկաների ծափողջոյնների ներքոյ սկսւեց մասնակից մարզիկ-մարզուհիների մուտքը եւ սրահում նրանց տեղակայւելուց յետոյ խաղերը խորհրդանշող ջահը դահլիճ բերեցին մարզիկ-ուհի Փիւնիկ Առաքելեանը եւ Արգին Քարիմեանը: Ջահը օրհնւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ.Սեպուհ արք. Սարգսեանի ձեռամբ, ապա ջահակիրները ջահը մօտեցրին պատւանդանին եւ հրավառութեամբ բոցավառւեց ջահը: Միջոցառման յաջորդ բաժնում ընթերցւեց Իրաւարարների եւ մասնակից մարզիկների երդումները: Իրաւարարների երդումը

ընթերցեց Իրանի բասկետբոլի առաջին կարգի իրաւարար Արբի Գալըստեանը, իսկ մարզիկների երդումը Մինէ Մարտիրոսեանը:

Ընթացքում ներկաներին ողջոյնի ,խօսք ուղղեց Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան վարչութեան նախագահ Գէորգ Վարդանեանը, նշելով, որ կազմակերպութիւնը չի խնայում

իր հնարաւորութիւնները համայնքի մատաղ սերնդի զարգացմանը ու բարգաւաճմանը ի խնդիր եւ կարեւորեց միութիւնների դերը հայ մատաղ սերնդին որպէս հայորդիներ դաստիարակելու գործում: Նա նշեց. «Հայկական ընտանիքներում հասակ նետած մեր հայ բալիկները յաճախելով հայոց դպրոց հաղորդակից են լինում հայկական պատմութեանը, հայոց լեզւին ու գիր գրականութեանը, հայոց եկեղեցու մօտ նրանք ծանօթանում են Հայոց Առաքելական Եկեղեցու որդին դառնալով կարեւորութեանը եւ Հայոց Առաքելական Եկեղեցու անդամի պէս ծառայելու ժողովրդին, ազգին ու հայրենիքին, եւ հայկական միութիւնների մէջ նրանց հոգին կոփւում է որպէս հայորդիներ»: Նա ընդգծեց քանի որ 42-րդ Համադպրոցական խաղերը նւիրւած են Հայաստանի Առաջին Հանրապետութեան 100-ամեակին, ուստի հրաւիրեց Իրանում Հայաս- տանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանին՝ իր խօսքը փոխանցելու:

Դեսպանը իր գնահատանքի խօսքը փոխանցելով կազմակերպւած միջոցառման կապակցութեամբ, ընդգըծեց. «Ես վստահ եմ, որ մեր իրանահայ բալիկները ոչ միայն լինելու են այս երկրի ու պետութեան արժանապատիւ եւ ազնիւ քաղաքացիները, այլեւ լինելու են Հայաստանի եւ ողջ հայութեան լուսաւոր ապագայի կերտողները»: Աւարտին ներկաներին իր օրհնութեան խօսքը փոխանցեց Թ. Հ.թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք.Սարգսեանը: Թեմակալ առաջնորդը կարեւորելով հայոց դպրոցների անժըխտելի դերը հայապահպանման գործում ընդգծեց. «Հայոց դպրոցը հայ աշակերտին տալիս է ոչ միայնգիտելիքներ, այլ հայաբոյր պատմական ճշմարտութիւններ, որով հայ աշակերտը հպարտանում է եւ առաւել եւս հայանում է»: Թեմակալ առաջնորդը գնահատեց այն մտայղացումը, որ այս տարւայ Համադպրոցական խաղերը նւիրւած են Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին եւ յոյս յատնեց, որ պարագան նոյնը կը լինի Համահայկական խաղերի դէպքում եւս:

Այսպիսով մեկնարկեց 42-րդ շըրջանի Համադպրոցական խաղերը, որը միայն կայանալու է հինգշաբթի եւ ուրբաթ օրերը: Հանդիսութեանը ներկայ էին Իրանում ՀՀ դեսպանութեան անձնա- կազմը, Թ. Հ. թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը, Հայ կաթողիկէ համայնքի ներկայացուցիչները, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, Կրթական խորհրդի, «Ալիք» հաստատութեան, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ մեծ թւով հայրենակիցներ: