Միութեան նախագահ ընկեր Հարմիկ Զովէլեանը բարձր գնահատելով հայ կնոջ դերը ընտանիքում, համայնքում եւ միութիւններում, ներկայացրեց միութեան վաստակաշատ անդամուհի՝ ընկեր Էլպիս Գասպարեան/Արզումանեանին ու գովասանքով խօսեց նրա լուռ բայց կարեւոր գործունէութեան մասին:
Ապա գնահատւեց միութեան երիցագոյն անդամներից վաստակաւոր ընկեր Ժաննա Յարութիւնեանը: Կենագրականը ներկայացրեց ընկեր Դիանա Տէր-Յովսէփեանը:
Հրաւիրւեց արւեստագէտ Ալենուշ Շիրւանեանը, ով ներկայացնելով իր կենսագրականն ու արւեստի ոլորտում ձեռքբերումները ցուցադրեց իր լուսանկարները: Նաեւ սրահում ցուցադրւած էր նրա գեղարւեստական պաստառները:
Հանդիպմանը հրաւիրւել էր հագուստի դիզայներ, համալսարանի դասախօս դոկտ. Էդնա Զէյնալեանը: Նա ճանաչւել է որպէս Իրանի բեմական հանդերձանքի նախագծման մայր: Ընկեր Արմինէ Գրիգորեանը ներկայացրեց յարգելի հիւրի համառօտ կենսագրականը, ապա ցուցադրւեց դոկտ. Էդնա Զէյնալեանի կեանքի ու գործունէութեան մասին տեսաֆիլմ՝ մեծարումների, գնահատանքների ու շքանշանների բազմաթիւ տեսարաններով:
Վերջում հիւրասիրւեցին ներկաները ու նշւեցին ամսւայ տարեդարձները: