Print this page
Երկուշաբթի, 16 Ապրիլ 2018 20:01
Rate this item
(1 Vote)

Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 2 խմբի թիւ 4 խմբակի 2018 թւականի խմբակի բանակումը տեղի ունեցաւ Արարատ մարզաւանում մարտի 20-ից 23-ը։

Բանակումի նպատակն էր խմբակի անհատներին ծանօթացնել միասնական կեանքի և սկաուտական գիտելիքների հետ։

 

Բանակումի ընթացքում սկաուտները տարբեր դասարաններին մասնակցելով սովորեցին թէ ինչպէս գոյատևել դժւար պայմաններում։

Բանակումի մաս էր կազմում հաճելի խմբային խաղեր, որոնք զարգացրին սկաուտների միասնական աշխատանքներ կատարելու եւ' հոգին եւ' ունակութիւնները։

Նաև բանակումի ընթացքում խմբի նախքին պատասխանատու Դ.Խ.Սիւնէ Դանիէլեանը իր հաճելի դասարանով ոգեւորեց սկաուտներին:

Բանակումը աւարտւեց սկաուտական աւանդական խարոյկով, որի ժամանակ սկաուտներին ընկերակցեցին ծնողները:

Լուսանկարներ