Ժրաջան ընկերները արդէն իսկ օրեր առաջ լծւել էին նախապատրաստական աշխատանքների, այս տարւայ կազմակերպւած դաշտահանդէսը իւրահատուկ էր քանի որ տեղի ունեցաւ ֆուտբոլի դաշտի շրջափակում: Ընկերները ոչ մի ճիգ ու ջանք չը խնայեցին անմոռանալի պահեր պարգևելու սիրելի ներկաներին:
Գեղեցիկ ու գոյնզգոյն տաղաւարների ու հովանոցների ներքոյ մատակարարւեց աւանդական տոլմա, աշռէշթէ և զանազան ուտեստեղէններ:
Ներկաները իրենց բախտը գուշակեցին աւանդական ջանգիւլում գնելով:
Մեր սիրելի Սկաուտները վաղ առաւօտւանից կազմ ու պատրաստ մատակարարում էին եգիպտացորեն և այլ ուտելիքներ, նւագախումբը չէր դադարում սփռելով գեղեցիկ երաժշտութիւն իսկ երեկոյեան պահի քամին ու անձրևը երբևէ չխանգարեց ստեղծւած ջերմ մթնոլորտը և ներկաները մինչ ուշ գիշեր վայելիցին Երէցների միութեան պարգևած ուրախ ժամանցը: