Ուրբաթ յուլիսի 13-ի առաւօտեան ժամը 11-ից, Ուղեգծի վերանայման յանձնախումբն իր եզրափակիչ աշխատանքը ներկայացրեց Երէցների միութեան վարչութեան ընդլայնւած նիստում, որին մասնակցում էին բաժանմունքների վարչութիւնները:
Միութեան նախագահ՝ Ընկեր Հարմիկ Զովէլեանի բացման խօսքից յետոյ, յանձնախմբի նախագահ՝ ընկեր Յարութ Նազարեանը ամփոփ բացատրութիւն տւեց գործող Ուղեգծի մասին, ապա ընկեր Հենրիկ Խալոյեանը ներկայացրեց յանձնախմբի եզրափակիչ աշխատանքը՝ երկչափ աղիւսակի (չարտ) տեսքով, որը ըստ պարագայի, կարելի է հորիզոնական եւ ուղղահայեաց ընդարձակել եւ բացատրութիւն տւեց նախատեսւած գլուխների մասին: Աղիւսակից օրինակներ տրւեցին վարչութիւններին՝ լրացնելու համար: