Հրատարակութիւն

PDF
Երեքշաբթի, 31 Հուլիս 2018 13:40
Rate this item
(1 Vote)

 

 Երկութաբթի, յուլիսի 30-ին, Երէցների միութեան նախաձեռնութեամբ Մարզաւանի Խաժակ արզումանեանի անւան ցուցասրահում տեղի ունեցաւ  իւրայատուկ մի ծրագիր՝ նկարչական արւեստանոց  ոչ-նկարիչների համար:

«Դուք նկարիչ  չէք, բայց կարող էք նկարել»,- գրւած  էր յայտարարութեան մէջ: Եւ իրօք  մասնակցողներից շատերը երբեւէ վրձին ձեռք չէին առել ու ներկեր չէին օգտագործել: Բոլոր մասնակիցներին տրամադրւեցին նկարչական պիտոյքներ՝ պաստառ, վրձին ու ներկ, իսկ թէյն ու սուրճը խմորեղէնով սպասում էին ընդմիջումի պահին:

Բացման խօսքում ընկեր Հարմիկ Զովէլեանը ներկայացրեց աշխատանքի վարիչ՝ Թենի Յարութիւնեանին, ում առաջարկին ընդառաջելով կայացել էր այդ ձեռնարկը:

Ծանօթանալով մոդէլին եւ աշխատելու  եղանակին, մասնակիցները սկսեցին նկարել... եւ ո՜վ զարմանք, միեւնոյն մոդէլը ընդօրինակելով ստացւել էր բազմաթիւ միմեանցից տարբեր կտաւներ:

Ցուցասրահում տիրում էր բարձր տրամադրութիւն, բոլոր 38 մասնակիցները խանդավառւած էին իրենց  նկարած կտաւներով ու նկարչական ձիրքով եւ այդ տրամադրութեամբ իրենց նկարած կտաւները վերցրած հեռացան: 

 

Հ.Մ.«Արարատ»Կ.