Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 12 Օգոստոս 2018 19:52
Rate this item
(1 Vote)

Հ.Մ.Ա.Կ.֊ի Մարզական միութեան նախաձեռնութեամբ կեանքի կոչւած ՝Իրանի 50֊րդ Համահայկական խաղերի Գործադիր յանձնախումբը,    Շաբաթ օգոստոսի 11֊ի երեկոյեան մարզաւանի "վ.Պետրոսեան" սրահում հանդիպեց համահայկական խաղերի մարզաձևերի պատասխանատուների հետ։

 

Հանդիպումը բացւած յայտարարեց յանձնախմբի փոխնախագահ՝ ընկեր Սերոժ Մատթէոսեանը, ով ողջունելով հանդիպման բարեբաստիկ առիթը բարիգալուստ յայտնեց ներկաներին.ապա բացատրեց մի շարք որոշումների ու մինչ այս կազմակերպւած ընթացքի մասին։
Այնուհետև օրակարգի շուրջ իր փոխանցումները կատարեց մարզաձևերի ընդհ. պատասխանատու ընկ.Ժոզէֆ Նազարեանը։
Մարզաձևերի պատասխանատուները մի առ մի արտայայտւեցին և՜ փորձառութիւնների փոխանակման և՜ մտահոգութիւնների արծարծման առումումներով, որոնց արդիւնքը հնարաւորինս բարձրորակ մրցումների կազմակերպմանն է ծառայելու։
Աւարտին յանձնախումբը շնորհակալութիւն յայտնելով ժողովին ներկայ պատասխանատուներին, արձանագրելով արծարծւաց հարցերը յայտնեց որ հարկն ու պատշաճը համախորհուրդ կը կազմակերպի ու կը դասաւորի։