Հրատարակութիւն

PDF
Հինգշաբթի, 06 Սեպտեմբեր 2018 00:07
Rate this item
(0 votes)

        

       Չորեքշաբթի 5 սեպտեմբերի, ժամը 16:00-ին, ըստ նախապէս յայտարարւածի, առաջին անգամւայ համար Համահայկական խաղերում ներկայացւեց «Sport Dance» մարզապարային տեսակը, որին մասնակցեցին 62 հոգի, հետևեալ պարախմբերից՝ «Զարթօնք» պարուսոյց՝ Լորետա Աւետիսեան, Հ.Մ. «Սիփան» միութեան «Սիփան» պարախումբ պարուսոյց՝ Լորետա Աւետիսեան  և «Կակաչ» պարուսոյց՝ Արուս Աւագեան:

    Այս առիթով Հայաստանից հրաւիրւել էին՝ Պարի և Սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ, միջազգային կարգի մրցավար՝ Մարիաննա Մամեանը և Երևանի Խաչատուր Աբովեանի անւան Պետական Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի  պարային ամբիոնի դասախօս, կատարողական արւեստի համաշխարային ասոցացիայի սպորտի տնօրէն, միջազգային կարգի մրցավար՝ Արսէն Մելքոնեանը, որոնք շուրջ երկու ժամ իրաւարարի կարգում դատեցին մրցումը:

     Ծրագրի աւարտին, հրաւիրեալ իրաւարարները և «Sport Dance»-ի բաժնում Համահայկական մրցումների  յանձնախմբին օժանդակող՝ Լորետա Աւետիսեանը հիւրընկալւեցին Կենտրոնական վարչութեան գրասենեակում, եղան դրւատանքի և գնահատանքի արտայայտութիւններ: Այնուհետև իրաւարարները մտերմիկ զրոյց ունեցան Հանրութեան հետ կապի գրասենեակում: