Ուրբաթ, սեպտեմբերի, 28-ին Կրտսերների հատւածի թիւ 1 խումբը հրշեջ փրկարարկների շաբաթւայ առիթով այցելեց շրջանի հրշէջկայան: Նրանք նախ եւ առաջ շնորհակալութիւն յայտնեցին կայանի աշխատակիցներին եւ փրկարարներին իրենց անձնանւէր գործունէութեան համար: Այնուհետեւ ծանօթացան հրդեհի մարման նախնական մեթոդների հետ:
Կրտսերների խմբին ուղեկցում էին նաեւ մի քանի ծնողներ: Նրանք էլ կրտսերներին ներկայացրին խուճապի ժամանակ հանգիստ մնալու կանոնները:
Նշենք որ, կայանի փրկարարները կրտսերներին ներկայացրին կենտրոնի գոյքերը եւ սարքաւորումներից օգտւելու մեթոդները: