Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 14 Հոկտեմբեր 2018 19:44
Rate this item
(1 Vote)

Ուրբաթ հոկ. 12-ին Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Սասունցի Դաւիթ» լեցուն սրահում տեղի ունեցաւ «Մանկապատանեկան Պարի Փառատօն» նւիրւած՝ Հայաստանի Անկախութեան 100- ամեակին և Մշակոյթի օրւան:


Փառատօնին մասնակցում էին «Ակունք», «Կակաչ», «Զարթօնք», Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան «Նայիրի», Հ. Մ. «Սիփան» միութեան «Սիփան» և Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Արարատ» պարախմբերը շուրջ 170 հոգի պատանի-պարմանուհիների տարիքային մինչև 16 տարեկան մասնակիցների մասնակցութեամբ:
Ելոյթը ընթացաւ ջերմ մթնոլորտում հանդիսատեսի բուռն ծափահարութիւնների ներքոյ: Ծրագրի աւարտին Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական Վարչութեան նախագահ՝ Ընկ. Գէորգ Վարդանը օրւան պատշաճ խօսքերով և խրախուսական ոգով ողջունեց մասնակիցներին մատնանշելով «միասնականութեան» կարևորագոյն դերը մեր անցեալ և ներկայ ժամանակների անհրաժեշտութեան վերաբերեալ:
Միջոցառմանը յուշանւէրներով գնահատւեցին մասնակից պարախմբերի ղեկավարները՝ «Ակունք» պարախմբի գեղարւեստական ղեկավար՝ Կարինէ Մանուչերեանը, «Կակաչ» պարախմբի գեղարւեստական ղեկավար՝ Արուս Սարգսեանը, «Զարթօնք» և «Սիփան» պարախմբերի ղեկավար՝ Լոռեթա Աւետիսեանը, Նայիրի պարախմբի գեղարւեստական ղեկավար՝ Արտաւազդ Աւետիսեանը և «Արարատ» պարախմբի Աւագ ուսուցիչ՝ Անահիտ Աւետեանը:#Արւեստից
Հ.Մ.«Արարատ»Կ.