Print this page
Երեքշաբթի, 27 Նոյեմբեր 2018 10:59
Rate this item
(1 Vote)

 

Հայ Մշակութային Արարատ Կազմակերպութեան Երէցների միութեան նախաձեռնութեամբ՝ 2018 թ. հինգշաբթի նոյ. 22-ի ժամը 19-ին մարզաւանի "Շահբազեան" սրահում, տեղի ունեցաւ Արարատի վաստակաւոր անդամ, աշխատանքը Սկաուտականով սկսած, Աւագ խմբապետի  աստիճանի արժանացած ու Սկաուտապետ դարձած, երէցների միութեան անդամ ,եօթ շրջանների Կենտրոնական վարչութեան անդամ ու նախագահ, բազում յանձնախմբերի և մարմինների,Մարզական միութեան երկու շրջանների նախագահ, ազգային կառոյցներում պատասխանատու հանգամանքներ զբաղեցրած,14 տարիներ Թեհրանի թեմի Պատգամաւոր  և մինչև կենդանութեան  վերջին պահ ուղեգծային յանձնախմբի նախագահի հանգամանքը ստանձնած՝ նորոգ հանգուցեալ ընկեր նիկոլա Ջաղարբէգեանի "Յարգանքի օր"-ը։

Երէցների միութիւնը յանձնախումբ հրաւիրելով սկսեց այդ օրւայ աշխատանքի կազմակերպումը։

 

«Յարգանքի օրը»

Ներկայ էին հանգուցեալի ընտանիքի անդամները։

Ներկայ էին ընկերները  և հարազատներն ու ծանօթները։

Նախասրահում փակցւած էր պատկան մի շարք աշխատանքային հետաքրքիր նամակներ, գնահատականներ, հրաւէրներ, անցեալից նկարներ

ու հրատարակւած թերթեր։

Այս առիթով պատրաստւել էր յատուկ պրակ որը պարունակում է՝  ստացւած բոլոր ուղերձները  և խօսքերը նաև ընկեր Կոլիայի անդամակցութեան օրւանից մինչ վերջերս՝ ծաղկաքաղ եղած աշխատանքային նկարներ։

 Սեղանին տեղադրւած էր յուշամատեան ու պատին իր նկարներից պաստառներ։

Սրահում նոյնպէս փակցւած էր իր նկարը։

Սկզբում նախասրահում տեղի ունեցաւ համեստ հիւրընկալութիւն ապա ծրագիրը ընթացաւ հետևեալ կարգով՝

Սկաուտական միութեան դրօշակների ներքոյ միաժամանակ "Արարատ" երգչախումբը կատարեց "Ուռենի" երգը ղեկավարութեամբ ընկ. Արփի Սիմրոջեանի։

Խօսք՝ Աւետիք Իսահակեանի

Երաժշտութիւնը՝ Անուշաւան Տ.Ղևոնդեանի

Այնուհետև  Արարատ կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան խօսքը փոխանցեց փոխնախագահ ընկ. Ժանետ Թարւերդեանը։

Ցուցադրւեց ընկեր Կոլիաի կեանքն ու բազմաբովանդակ աշխատանքներից ու պատասխանատւութիւններց յատուկ պատրաստւած տեսաերիզ։

Ֆիլմը պատրաստել էր՝ ընկեր Կարէն Մնացականեանը։

Ապա ելոյթ ունեցաւ մեներգչուհի ընկ.Մեղեդի Նազարեանը "Թէ աչքերս քեզ որոնեն" երգով

Խօսք՝ Սիլւա Կապուտիկեանի

Երաժշտութիւն՝ Ռ.Պետրոսեանի

Ապա

Օրւայ խօսքը արտայայտելու համար ամբիոնին մօտեցաւ ընկ.Հենրիկ Խալոյեանը։

"Ծիրանի ծառ"Մենապարով հանդէս եկաւ ընկ.Լինէթ Սարգսեանը։

Երաժշտութիւն՝Կոմիտասի

Բեմադրութիւն՝ Նորայր Մեհրաբեանի

Վերջում՝ Երէցների միութեան վարչութեան խօսքը արտայայտեց նախագահ ընկ.Հարմիկ Զովէլեանը։

Ինքնանբուխ արտայայտւեց ու յուշեր թարմացրեց յարգելի պրն.Վարդան Վարդանեանը։

և վերջում  խօսք տրւեց հանգուցեալ ընկերոջ դստեր՝ ընկ.

Սոֆի Ջաղարբէգեանին։

Երեկոն աւարտւեց սակայն չաւարտւեց նւիրեալ ընկերոջ երթը շարունակող ընկերների երթը։

 

Այս բոլորը խորհրդաւոր պահերը հաստատում են որ Հ.Մ.Ա.Կ.֊ը միայն ներկայի գործող չէ քանզի ներկան ծնւած է անցեալից ուր անթիւ նւիրեալներ ծառայել են "հսկայ նւիրման" կամքով։

Նման ընկերներ արժանի են միշտ յիշւելու, որպէսզի նորերը հպարտանան նրանց հարազատ ժառանգները լինելու համար։

Յարգանքի այս երեկոն արդիւնք է միութենական դաստիարակութեան վարւելակերպի ու կեցւածքի և արդիւնքում յարգանք է՝ Արարատի պատմութեան, որին այդքան փարւած էր ընկեր Նիկոլան։

 

Լուսանկարներ