Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 09 Դեկտեմբեր 2018 20:08
Rate this item
(1 Vote)

 

 Հ.Մ.«Արարատ» Կ.-ի  Մարզական  միութեան վարչութեան հաստատումով կեանքի կոչւեց 43-րդ Համադպրոցական խաղերի յանձնախումբը հետեւեալ անձնակազմով:

 

Ընկերներ՝

Անէթ Միրբէգեան    Նախագահ

Կարէն Յովսէփեան    Փոխ Նախագահ

Փաթրիկ Հաթամեան    Նիւթական պատ.և Խաղերի պատ.

Ալինա Թադէոսեան    Քատուղարուհի և գրասենեակի պատ.

Անուշաւան Իսաղուլեան  Բացման հանդիսութեան պատ.

Հարմիկ Սարգսեան    Մարզական մ. Կապ

 

Կայացել է խորհրդակցական հանդիպումներ դպրոցների ծնողական խորհուրդների և մարզաձևերի պատասխանատուների հետ:

Առաջին նիստը  տեղի ունեցաւ  հոկտ. 19-ին դպրոցների ներկայացուցիչների հետ  եղան առաջարկներ և մտքերի փոխանակումներ, և 2-րդ նիստը  տեղի ունեցաւ նոյ. 11-ին մարզաձևերի պատասխանատուների ներկայութեամբ, ուր  բացատրւեց խաղերի կանոնները:

Արձանագրութիւնը սկսւել է նոյ. 12-ից (Աբան 21-ից)  և տևելու է մինչև դեկ. 12-ը (21- Ազար)

Ararat.service24.online կայքէջով:

 

Թւականիս դեկտ. 5-ին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ.Մ.Ա.Կ.-ի նախագահ՝ Գէորգ Վարդանին, Կենտրոնական Վարչութեան անդամ ու Մարզական միութեան կապ՝ Սերժիկ Մեհրաբեանին և Մարզական միութեան փոխ-նախագահ՝ Հարմիկ Սարգսեանին: Այցելութեան նպատակն էր 43-րդ Համադպրոցական խաղերին ստանալ Սրբազան Հօր  հովհանաւորութիւնը:

Հանդիպման ընթացքին Սրբազան Հօրը զեկուցւեց Կազմակերպութեան աշխատանքների մասին, Առաջնորդ Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց տարւած աշխատանքները և յաջողութիւն մաղթեց յառաջիկայ գործունէութեան համար:

 

43-րդ Համադպրոցական խաղերի բացման հանդիսութիւնը կայանալու է յունւարի  10-ին (20- դէյ) երեկոյեան ժամը 7-ին մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում:

 

Խաղերի կազմակերպման աշխատանքը կատարելու համար կեանքի է կոչւել մարզաձևերի պատասխանատուական կազմ:

 

Թեթև ատլետ    Վանիկ Նազար Մասիհի

      Զեփիւռ Ասատրեան

Տասնամարտ    Զեփիւռ Ասատրեան

    Վարդան Աւանէսեան

Բասկետբոլ  Արթին Մատթէոսեան

Թենիս    Արմէն  Թահմասեան

Ժայռամագլցում  Արա Ջահանեան

Հեծանւավազք  Կարէն Յովսէփեան

Ճատրակ  Գառնիկ Մելիք Ստեփանեան

Սեղանի թենիս  Արսէն Տեր Գէորգեան

Վոլիբոլ Լուդւիկ Նազարեան

Ֆուտբոլ  Հենրիկ Պետրոսեան

 

 

 

            Հ.Մ.«Արարատ» Կ.