Հրատարակութիւն

PDF

Քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտօնեայների այցը Մարզաւան՝ Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով

Rate this item
(1 Vote)

Քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտօնեայների այցը Մարզաւան՝
Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով
Երեքշաբթի դեկտեմբերի 25, 2018 թ.-ին Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով «Արարատ» մարզաւան այցելեցին՝ Թեհրանի քաղաքապետարանի շրջանների հարցերի տեղակալ՝ դոկտ. Ռոստամին, Թեհրանի երրորդ շրջանի քաղաքապետ՝ դոկտ. Մոստաֆա Սալիմին եւ նոյն շրջանի առաջին մասնաբաժնի քաղաքապետ՝ դոկտ. Մողադասին, նրանց տեղակալներն ու ընկերակցող պատւիրակութիւնը: Կազմակերպութեան կողմից նրանց դիմաւորեցին Կենտրոնական վարչութեան անդամներ՝ ընկերներ Ռաֆիկ Բաղումեանը եւ Հրաչ Ղարախանեանը, «Արարատ» մարզաւանի Վարիչ մարմնի նախագահ՝ ընկեր Գէորգ Ադամ Մկրտչեանը եւ կազմի անդամ՝ ընկեր Արմոնդ Կիրակոսեանը, Արւեստից միութեան նախագահ՝ ընկեր Ալէքս Կարապետեանը, Կենտրոնական վարչութեան գործավար Մարզաւանի վարիչ՝ ընկեր Սեւան Ծառուկեանը եւ Մարզաւանի վարիչ մարմնի գործավար՝ ընկեր Արման Մուրադեանը: Խումբը շրջագայեց մարզաւանը եւ Մարզաւանի վարիչ մարմնի նախագահը հանգամանօրէն բացատրութիւններ փոխանցեց Կազմակերպութեան ընթացիկ աշխատանքերից: Քաղաքապետները մանրամասնօրէն ծանօթացան կազմակերպութեան աշխատանքներին եւ խոստացան քաղաքապետարանի աշխատանքների ծիրում եւ կարողութիւնների սահմանում բազմակողմանի օժանդակութիւններ տրամադրել կազմակերպութեանը: Հանդիպման աւարտին քաղաքապետները իրենց շնորհաւորանքի խօսքը ուղղեցին Ամաորի եւ Ս. Ծննդեան տօնների կապակցութեամբ՝ ցանկանալով 2019 թւականը լինի յաջողութիւններով լի ու բեղմնաւոր գործունէութեան տարի «Արարատ»-ի ողջ ընտանիքի համար: