Հրատարակութիւն

PDF

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի 75-րդ տարեդարձ

Rate this item
(0 votes)

Շնորհաւոր Հայ Մշակութային «Արարատ»Կազմակերպութեան  հիմնադրման 75-րդ տարեդարձը

 

Խանդավառ և տօնական մթնոլորտում մեծ թւով հայրենակիցների մասնակցութեամբ նշւեց Հ.Մ.«Արարատ»Կ.-ի 75-րդ տարեդարձը:

 

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի մեծ ընտանիքը և մեր սիրելի ժողովուրդը 2019 թ.-ի յուլիսի 4-ի ժամը 18:00-ից տօնեց «Արարատ»Կազմակերպութեան 75-ամեակը:

Կազմակերպութեան չորս միութիւնների ներկայացուցիչներից  բաղկացած յուլիս 4-ի 75-ամեակի տօնակատարութեան ենթայանձնախումբը ,75-ամեակի տօնակատարութեան կենտրոնական յանձնախմբի որոշմամբ և Կենտրոնական վարչութեան հաստատումը ստանալուց  յետոյ 2019-ի մայիսի 18-ին կեանքի կոչւեց :Անդրանիկ նիստը գումարելուց յետոյ կազմեց ծրագիր ու սկսեց նախապատրաստական աշխատանքները  ապա դրանք ի մի բերեց ու գործադրեց:

Արդէն իսկ օրեր առաջւանից միութենական ընկերները փորձեր էին կատարում մարզաւանի տարբեր բաժիններում՝ կրտսերները ,ս կաուտները,մարզիկները,ե րէցները և Արւեստի բնագաւառում  զբաղւողները ,բոլորը միաւորւած էին:

Համայնքի  երիտասարդ երաժշտական խումբը ևւս կատարում էին իրենց փորձերը:

Պաշտօնական հիւրերը ,սիրելի միութենականները,յարգելի ժողովուրդը  ժամ առաջ մուտք գործեցին «Արարատ»ի դարպասից ,որտեղ  խնամւած կերպով Սկաուտական միութեան միջոցով պատրաստւել էր մուտքի սարքաւորում ,որի ճակատին  փակցւած էր 75-ամեակի գերբը,մարզաւանի կանգառը և բացօթեայ ընթրիքների բաժինը զարդարւած էր գունաւոր դրօշներով  նաև գեղեցիկ կերպով զարդարւած էր բեմը:

Ժամը 18:00-ից «Սասունցի  Դաւիթ»սրահում  բացումը կատարւեց Մարզական միութեան միջոցով կազմակերպւած 3*3 Բասկետբոլի մրցութիւնները,որը նւիրւած էր Կազմակերպութեան 75-ամեակին «Սասունցի Դաւիթ» սրահի 2-կէս գետնում 31 մարզիկների մասնակցութեամբ :Սոյն խաղերի արդիւնքը գրանցւել է «Ֆիբայի կայքէջում»    :

Յիշատակելի է ,որ սոյն մրցումներին տեղի խմբերից բացի իրենց մասնակցութիւնը բերեցին Թաւրիզի և Ուրմիայի մասնաճիւղից  մարզիկներ:

 

Մրցումները շարունակւեց մինչև գիշերւայ ժամը 22:30-ը: Ախոյեանները ստացան նւէրներ  և յիշատակներ:

Երեկոյեան ժամը 20:00-ին բացումը կատարւեց յուլիս 4-ի  տօնակատարութիւնը , ամառային ընթրիքների բաժնում :

  Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» երգչախումբը կատարեց հիմնը միաժամանակ Սկաուտական միութեան դրօշակագարդի միջոցով վեր ծածանւեց Կազմակերպութեան դրօշը:

Բարի գալստեան խօսքով  հանդէս եկաւ համայնքի  ծանօթ՝ ընկեր Արէն Սաֆարեանը իր հումորային  դրւագներով,երգչախմբի  հնչեղ  ձայնի կատարմամբ «Արարատ» պարախմբի անդամները կատարեցին պարեր:

Երգչախմբի կատարումներն էին՝

1-  Հ.Մ.«Արարատ»Կ.-ի հիմն

2-  Եաման եար

3-  Գիւլում ջան

4-  Հոյ իմ նազանի եար

 

Ararat Organization, [09.07.19 15:18]

Պարախմբի կատարումներն էին ՝

1-  Նուբար նուբար

2-  Հոյ նազան

3-  Trols

Ապա բեմ հրաւիրւեց Կենտրոնական վարչութեան նախագահ՝ընկեր Հարմիկ Զովելեանը օրւայ խօսքը արտայայտելու:

Ապա բեմ հրաւիրւեց Գերաշնորհ Տէր Սեպուհ Արք.Սարգսեանը իր ողջոյնի և  շնորհաւորանքի խօսքը յայտնելու ներկաներին:

Ծրագրի ընթացքին մերթ ընդ մերթ ընկ.Արէն Սաֆարեանը իր հումորով զբաղեցնում էր ներկաներին:

Տեղի ունեցաւ 75-ամեակի կարկանդակի արարողութիւնը կրտսեր,պ ատանի,պարմանուհիների խրախճանքի ու շուրջ պարի ներքոյ   ներս բերւեց 75-ամեակը  խորհրդանշող գեղեցիկ տորդը:

Կարկանդակը հատելու համար հրաւիրւեցին  Թեմի  առաջնորդը , Հ.Մ.Ա.Կ.-ի  յարգարժան հիմնադիրներ ՝ընկ.Աշոտ Ստեփանեանը և ընկ.Հասմիկ Թումանեանը,Կենտրոնական վարչութեան նախորդ նախագահները,Ազգային բարերար՝ընկ.Էլպիս Արզումանեանը և ներկայիս Կենտրոնական վարչութեան անդամները :

 

Ծրագրի յաջորդ բաժինը երիտասարդ երաժիշտների խմբի  կատարումներն էին:

Խրախճանքը շարունակւեց  քառաօքէ ի միասնական կատարումներով ,տեղի ունեցաւ ինքնաբուխ շուրջպարեր:

Միութենական ընկերները մարզաւանի բոլոր բաժիններում շարունակում էին իրենց աշխատանքները:Սկաուտական միութեան բանակավայրում ժամը 22:30-ից համախմբւել էին սկաուտներն ու իրենց  ծնողներն ու հիւրերը,  պատրաստւել  էր մեծ խարոյկ:Ներկաներին յանձնւեց նախապէս պատրաստւած երգարաններ և բոլորը միասնաբար Արարատի բանակավայրի խորհրդաւոր մթութեան մէջ  խարոյկի ճառագայթների գունեղ  լոյսի ներքոյ միահամուռ շրջպար բռնեցին ու երգեցին:

Մի անգամ ևս բոլորը եկան փաստելու ,որ միութենականները՝ մեծից փոքր կառչած են Արարատին:

Սկաուտական միութեան անդամները իրենց  միահամուռ կեցւածքով խանդավառութիւն ներշնչեցին  ներկաներին:

Բացօթեայ ընթրիքների վերևի  բաժնում  տեղադրւած էին կրպակներ,որտեղ վաճառւում ու մատակարարւում  էին օրւայ ուտեստները:Երէցների միութեան փորձառու ընկերները նաև մասնակից էին կրպակներից մէկում: Մարզաւանի  ընթրիքների և սրճարանների բաժինը բանուկ էին :

 

ժամը 23:00- ին   աւարտւեց ծրագրի պաշտօնական բաժինը  իսկ հիւրերը զւարճանում էին մինչև ուշ գիշեր:

Հարկ է նշել ,որ մարզաւանի յարգարժան  Վարիչ մարմինը ու վարիչը ոչ մի ջանք չխնայեցին բոլոր հնարաւորութիւնները տրամադրելով օրւան  համապատասխան:

Սեղան աթոռներ էր շարւել նաև կանգառում ու սքրինով սփռւում էր օրւայ եղելութիւնը նաև կանգառում :

Կազմակերպութեան Հանրութեան հետ կապը պատրաստել էր մէկ տարւայ աշխատանքներից սլայդ շօ,որը սփռւեց երկու էկրաններով: Հանրութեան հետ կապի կողքին կանգնած չորս երիտասարդ լուսանկարիչների միջոցով յաւերժացւեց տօնակատարութեան պահերը:

75-ամեակի տօնակատարութիւնը մէկ անգամ ևս եկաւ փաստելու ,որ «Արարատ» Կազմակերպութիւնը կանգուն է իր միութենականների  անվերապահ օժանդակութիւններով և սիրելի ժողովրդով և այսուհետ աւելի է ամրագրւելու ու գոտեպնդւելու ու քայլելու դէպ առաջ:

 

 

 

 

75-ամեակի յուլիս 4-ի յանձնախումբ՝

Նախագահ՝

Ընկ.Ալինա Նազարեան

Քարտուղար՝

Ընկ.Դիանա Տ.Յովսէփեան

Հ.Մ.«Արարատ»Կ.