Print this page
Երկուշաբթի, 22 Հուլիս 2019 09:01
Rate this item
(1 Vote)

«Գրական Շրջանակ»-ի 2019-ի 10-րդ հանդիպումը, յուլիսի 20-ին, նւիրւած էր Կոմիտաս բանաստեղծին։ Նրա բանաստեղծութիւնները փոքրաթիւ են' բնութեան սիրով ու կեանքի տենչանքով լեցուն։
Ընկերներ Կարինէն ու Ժանեթը ներկայացրին Կոմիտասի կենսագրականը, ընկեր Էդիկը ընթերցեց «Անլռելի զանգակատուն» -ից հատւածներ, ներկաները ունկնդրեցին ձայնագրւած ասմունքներ, երգեր, Կոմիտասի սեփական ձայնով մի կատարում, նաեւ ընկեր Յարութի կատարմամբ կոմիտասեան երգեր։Ընթերցւեց Կոմիտասի բանաստեղծութիւններից նմոյշներ' իր երգերի նման պարզ ու վճիտ։
Յաջորդ հանդիպումը' օգոստ. 3-ին, կրկին Կոմիտասեան թեմայով։