Print this page
Շաբաթ, 28 Դեկտեմբեր 2019 15:05
Rate this item
(0 votes)

Դեկտեմբերի 12-ին, տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան երկրորդ կարգի ուսուցման նախագծի 3-րդ պահը, որի թեման էր՝ քարտէզ, կողմնորոշում եւ կողմնաչափութիւն, ինչն էլ համապարփակ ներկայացրեց ընկ. Շանթ Բաղրամեանը:
Դասատուն սկզբում ներկայացրեց քարտէզի կիրառման ձեւերը, երկրի հետ դրա մասշտաբային տարբերութիւնների ճանաչման ուղիները, քարտէզում կիրառւող մասշտաբների տեսակները եւ այլ հետաքրիր տեղեկութիւններ առանց կողմնացոյցի կողմնորոշման մասին:
Դասարանի ընթացքում ղեկավար սկաուտները գործնականօրեն փորձեցին դասատուի ներկայացրած թեմայի կիրառողականութիւնը, ինչն էլ նրանց մօտ մեծ ոգեւորութեան առիթ դարձաւ:
Նշենք, որ Սկաուտական միութեան երկրորդ կարգի ուսուցման նախագիծը մեկնարկել է դեկտեմբերի 4-ին, ղեկավար սկաուտները արդէն հասցրել են իւրացնել Կազմակերպութեան կանոնագրի և Հայկական հանդիսութեան թեմաները:

Լուսանկարներ