Print this page
Շաբաթ, 28 Դեկտեմբեր 2019 15:34
Rate this item
(0 votes)

Հ.Մ.Ա.Կ.֊ի Արւեստից միութեան "Արարատ" պարախմբի տարեկան ելոյթը նւիրւած Կազմակերպութեան հիմնադրման 75֊ամեակին, կայացաւ 2019 թ.֊ի հինգշաբթի, դեկտեմբերի 5֊ին, Կենտրոնատեղիի "Կոմիտաս" սրահում։
Բացման խօսքը ընթերցեց Արւեստից միութեան վարչութեան անդամ ընկեր Մեղեդի Նազարեանը։
Պարացանկը 4 խմբերի գեղեցիկ պարերով երկու բաժիններում 19 ժողովրդական և ազգային պարերով ծնողների ու հիւրերի ծափողջիւնների ներքոյ ընթացաւ մեծ ոգևորութիւն ներշնչելով սրահում ներկաների մօտ։
Ելոյթի աւարտին բեմ հրաւիրւեց Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Հարմիկ Զովելեանը, ով օրւայ առիթով արտայայտւեց յոյժ գնահատելով՝ տարիներ արդեն խմբի կողքին կանգնած ՀՀ Վաստակաւոր արտիստ տկն.Կարինէ Ղազարեանի բեղմնաւոր և անխոնջ աշխատանքը , տկն.Անահիտ Աւետեանի անվերապահ պարուսուցման աշխատանքը,
Ուսուցչական կազմի՝ Լինդա Սարգսեանի(թէպետ տարածքով հեռու է գտնւում բայց ի հարկի միշտ ունենում ենք իր օժանդակութիւնները խմբերի ու կազմի կողքին) ,
լինեթ Սարգսեանի,
Ալմարա Շամիրեանի,
Անիքա Ղազարեանի,
Նարէ Ղազարեանի և
Թառա Մալխասեանի բոլորանւէր աշխատանքը , նաև յանձնախմբի,գրասենեակների ու ծնողների ամենօրեայ գործունէութիւնը, որոնց համընդհանուր ներդրման շնորհիւ վայելում ենք նման պարախմբի,Նա ոյժ ու կորով մաղթեց բոլորին և շնորհաւորեց խմբին գեղեցիկ ելոյթ ունենալու համար։
Ապա Արւեստից միութեան վարչութեան կողմից պատրաստւած 75֊ամեակի առիթով յուշանւէրը յանձնւեց տկն.Կարինէ Ղազարեանին, ով վերջում շնորհակալութիւն յայտնեց Կենտրոնական վարչութեանը,Արւեստից միութեան վարչութեանը,Ուսուցիչներին պարախմբին և ծնողներին, որոնց օժանդակութիւնը միշտ և ամենուր իր կողքին է տեսել։Նա խրախուսեց խմբին՝ աշխատել ու առաջանալ և զարգացնել պարարւեստն ու "Արարատ" պարախումբը։
ծնողներն ու հիւրերը բեմ բարձրանալով ողողեցին խմբին ծաղկեփնջերով ,սիրալիր խօսքերով , շնորհաւորական ու գնահատական արտայայտութիւններով։

Լուսանկարներ