Հրատարակութիւն

PDF
Շաբաթ, 28 Դեկտեմբեր 2019 16:04
Rate this item
(0 votes)

 

Երկուշաբթի, դեկտ. 3-ին, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում տօնակատարւեց Երէցների միութեան հիմնադրման 55-ամեակը: Միութեան նախագահ ընկ. Նորիկ Մանասէրեանի բացման խօսքից յետոյ վարչութեան խօսքը ընթերցեց ընկ. Ժանեթ Թարւերդեանը: Ողջոյնի եւ շնորհաւորական խօսքով ելոյթ ունեցաւ Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեեր Հարմիկ Զովէլեանը, որի ձեռամբ յուշանւէր տրւեց միութեան անդրանիկ շրջանի վարչական, վեթերան ընկեր՝ Աշոտ Ստեփանեանին: Պատւոգիր յանձնւեց ընկ. Էլպիս Գասպարեանին՝ Հայաստանում կատարած իր անվերապահ բարեգործութիւնների համար: Պատւոգիր տրւեց նաեւ ընկեր Լեւոն Ահարոնեանին (ինքը բացակայ էր) 2017-ին Երեւանում հիմնած թանգարանի համար, որի բերումով ՀՀ-ում պարգեւատրւել է յուշամեդալով:
Սկաուտ Նոյ Նազարեանը ասմունքեց Թումանեանի «Թէպետեւ կեանքը մեզ շատ հարւածեց» բանաստեղծութիւնը: Արփի Սիմրոջեանի ղեկավարութեամբ «Արարատ» երգչախումբը կատարեց հայկական ժող. մի շարք երգեր: Օրւայ հաղորդավարն էր ընկ. Արմինէ Գրիգորեանը:
Ապա տեղի ունեցաւ խրախճանքի բաժինը, տարեդարձի կարկանդակի հատումը եւ ընդունելութիւնը՝ ընկեր Արա Գալստեանի «սեղանապետութեամբ»: Մեներգեցին երեք ընկերներ նաեւ երգչախմբի անդամները խմբով երգեցին Թումանեանի «Հայրենիքիս հետ» երգը: