Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 29 Դեկտեմբեր 2019 14:50
Rate this item
(0 votes)

Չորեքշաբի՝ դեկտեմբերի 25-ին, տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան «Բարեկամ-Սկաուտ» համացանցի հերթական հանդիպումը:

Միջոցառմանը ներկայ էին միութեան քաւորները, գերագոյն կազմի անդամները խմբերի պատասխանատուները եւ ծրագրի կազմակերպչական աշխատանքները իրականացրած արենուշների հատւածի թիւ 4 խմբի աստիճանաւորական կազմը:

Ծրագրի սկզբում Սկաուտական միութեան անցած մէկ տարւայ գործունէութեան զեկոյցը ներկայացրեց միութեան սկաուտապետ Խմբ. Սիւնէ Ֆարմանեանը:

Նա զեկուցում անդրադարձաւ միութեան, հատւածների, կազմակերպչական եւ խմբերի մակարդակի իրականցւած աշխատաքներին: Ներկայացրեց միութեան կարճատեւ եւ երկարատեւ նպատակները եւ դրանց շուրջ իրականացւած գործողութիւնների շարանը:

Զեկոյցին յաջորդեց ներկաների մասնակցութեամբ հետաքրքիր զրոյց-քննարկում, որի առանցքում միութեան ոչ շարքային սկաուտների ակտիւացման եւ նրանց միութեան աշխատանքներում ներգրաւման հարցն էր:

Նշենք, որ Սկաուտական միութեան «Բարեկամ-Սկաուտ» նախագիծը կազմակերպւում է  շարքային եւ ոչ շարքային սկաուտների միջեւ փորձառութիւնների փոխանակման, տարբեր սերնդի սկաուտների միջեւ յարաբերութիւնների ամրապնդման եւ զարգացման նպատակներով: