Հինգշաբթի` յունւարի 30-ին, տեղի ունեցաւ Սկաուտական միութեան Արիների հատւածի թիւ 1 ու 3 եւ Արենուշների հատւածի թիւ 1 եւ 2 խմբերի միասնական գիշերային աշխատանքը:
Սկաուտների գիշերային աշխատանքը մեկնարկեց արարողութեան կարգով:
Միասնական աշխատանքը խմբերի միջեւ փոխյարաբերութիւնների զարգացման նպատակ ունէր:
Նրանք աշխատանքի ընթացքում մասնակցեցին հին Յունական աստւածների մասին դասարանին եւ խաղացին տարբեր խաղեր: