Print this page
Շաբաթ, 08 Փետրվար 2020 21:00
Rate this item
(4 votes)

Երէկ՝ ուրբաթ փետրւարի 7-ին, տեղի ունեցաւ Սկաուտական Միութեան Արիների հատւածի թիւ 2 խմբի ծննդեան 68-րդ տարեդարձի տօնակատարութեան միջոցառումը:
Միջոցառմանը հրաւիրւած էին խմբի անհատների ծնողները, միութեան գերագոյն կազմի անդամները, խմբերի պատասխանատուները եւ խմբի անդամները:


Սկզբում ողջոյնի եւ բացման խօսքով հանդէս եկաւ Արիների հատւածի թիւ 2 խմբի պատասխանատու ՎԱ Էմին Միրզախանեանը:
Նա իր խօսքում համապարփակ ներկայացրեց խմբի 68 տարւայ պատմութեան արխիւից գոյքեր, եւ լուսանկարներ, այնուհետեւ անդրադարձաւ խմբի ներկայ գործունէութեանը:
Էմինը իր խօսքում կարեւորեց խմբի զարգացման գործում՝ ընկերութեան գաղափարի իրականացման գործընթացի ապահովումն, որն իր համոզմամբ՝ խմբի անդամների մօտ փոխանցւել է սերնդէ սերունդ:
Խմբի պատասխանատուն, նաեւ իր խօսքերում ողջունեց արիների հատւածի թիւ 2 խմբի զարգացմանն ուղղւած, բոլոր անձանց ջանքերը եւ յստակեցրեց, որ պէտք է գլուխ խոնարհել բոլոր նրանց առջեւ, ովքեր իրենց ներդումն են ունեցել յանուն սերունդների դաստիարակութեան, մասնաւորապէս Արիների թիւ 2 խմբի անդամների զարգացման գործում:
Նա իր խօսքից, յետոյ հրաւիրեց խմբի նախկին ղեկավարներից ընկ. Արտոյտ Զոհրաբեանին եւ միութեան սկաուտապետին օրւայ առիթով արտայատւելու:
Ընկեր. Արտոյտը շնորհաւորեց խմբի տարեդարձը եւ բարձր գնահատեց միջոցառման կազմակերպումը: Նա նկատեց, որ Սկաուտական Միութիւնը, շարունակում է մնալ, այն դաստիարակչական միաւորն, որն արդիւնաւէտ է աշխատում սերունդների դաստիարակութեան առաքելութեան իրականացման շրջանակում:
Ընկեր Արտոյտը իր ելոյթից, յետոյ խմբի պատասխանատուին նւիրեց յուշանւէր, որն էլ մեծ ոգեւորութեամբ ընդունեց խմբի պատասխանատուն եւ խոստացաւ ապահովել, դրա յաջորդ սերունդների պատասխանատուների փոխանցման ընթացակարգը:
Միութեան սկաուտապետն իր ելոյթի ընթացքում ողջունեց ծնողների ներկայութիւնը եւ կարեւորեց ծնող-խումբ յարաբերութիւնների հաստատմանն ուղղւած միութեան շարքերում ամենատարբեր աշխատանքների իրականացման անհրաժեշտութիւնը, եւ արձանագրեց, որ կազմակերպւած միջոցառումը փաստում է, խմբի իրականացրած արդիւնաւէտ ջանքերը, այդ ամէնի ապահովման շրջանակում:
Ծրագրում նախատեսւած էր հետաքրքիր խաղեր եւ ճաշկերոյթ, ինչն էլ նպաստեց խմբի անդամների եւ ծնողների միջեւ ամուր յարաբերութիւնների հաստատմանը:

Լուսանկարներ