Հրատարակութիւն

PDF
Ուրբաթ, 15 Մայիս 2020 19:00
Rate this item
(2 votes)

Կորոնավիրուսի համավարակով պայմանաւորւած՝ սկաուտական աշխատանքների դադարեցումը, «Արարատ»-ի սկաուտներին ստիպեց բնականոն աշխատանքները տեղափոխել՝ այլընտրանքային վիրտուալ, հեռավար հարթակ։

Սկաուտները կարանտինի ռեժիմի սահմանման առաջին օրերից նոյն ոգով, եւ աշխատասիրութեան մեծ կամքով անցում կատարեցին հեռավար աշխատանքների իրականացմանը, ընդգրկելով ամենատարբեր ծրագրեր։

Սկաուտական միութեան ամենափոքր միաւորը՝ խմբակները, անցան հեռավար աշխատանքների, իսկ խմբերը երկրում կիրառւած սահմանափակումների օրերին, սկաուտների հետ կայուն կապի ապահովման շրջանակում՝ կազմակերպեցին ուսուցողական տեսաֆիլմեր, դասընթացներ, վիդէօ կոնֆերանսներ։

Սկաուտական միութեան կարեւոր միաւորներից՝ հատւածները կարանտինային սահմանափակումների յաղթահարման շրջանակում, նոյնպէս կազմակերպեցին դասընթացներ՝ սկաուտական հանգոյցների, մանկավարժութեան, կանանց իրաւունքների, եւ այլ թեմաներով։

Նշենք, որ սկաուտական միութեան արենուշ աստիճանաւորներին՝ կանանց իրաւունքների մասին նիւթը, հայաստանից ներկայացրեց ընկ. Սեւան Պետրոսեանը։

 

Ապրիլքսանչորսեան միջոցառումների շրջանակում՝ միութեան գրեթէ բոլոր խմբերը, այդ թւում՝ երեք հատւածները պատրաստեցին բովանդակային տեսաֆիլմեր՝ Հայոց Ցեղասպանութեան պատմութեան, հերոսամարտերի եւ Հայ Դատի մասին՝ ճանաչման, դատապարտման եւ պահանջման հիմունքներով։

Միութեան աստիճանաւորների միջեւ յարաբերութիւնների պահպանման եւ զարգացման նպատակներով՝ աստիճանաւորների համար եւս կազմակերպւեց վիդոէօ կոնֆերանսներ։

Վիդէօ կոնֆերանսներին սկաուտները հիւրընկալել են ընկերներ՝ Հարմիկ Նաւասարդեանին, Հենրիկ Խալոյեանին, ինչպէս նաեւ ընկ. Ռաֆիք Բաղումեանին։

Նշենք նաեւ, որ Սկաուտական միութեան աւելի քան 70%-ը կարանտինի օրերին մասնակցեցին, սկաուտների մօտ ընթերցանութեան խրախուսման նպատակով՝ «ընթերցման ժամանակն է» չելենջին։

Արի, արենուշներ եւ կրտսերները, ընթերցեցին հատւածներ հայերէն գրականութիւնից, այնուհետեւ չելենջի հրաւիրեցին իրենց ընկերներին։

Համավարակով պայմանաւորւած՝ սահմափակումների օրերին կարելի է, մասնաւորապէս, առանձնացնել սկաուտական միութեան կրտսեր անդամների արձանագրած ակտիւութիւնը, որն կրկնակի ոգեւորութեան առիթ է դառնում։

Այս օրերին կրտսերները տեսաֆիլմերով պատմում են՝ Սկաուտական միութեան շարքերում ապրած իրենց ամենատպաւորիչ յուշերի մասին, երգում են սկաուտական երգեր, պատրաստում են ձեռքի աշխատանքներ, իսկ սկաուտական դաւանանքների ապահովման, այդ թւում՝ աշխատասիրութեան, տնտեսող լինելու, բարի գործեր անելու, եւ ծնողներին օգնելու շրջանակում՝ պատասխանատուների կողմից իրենց տրւած կարեւոր առաջադրանքներ են իրականացնում։

Սկաուտական միութեան անդամաները տներից, էկրանների տարբեր կողմերից, նոյն ոգով եւ աշխատասիրութեան մեծ ձգտումով շարունակում են՝ քայլել Սկաուտական միութեան նպատակների իրականացման ճանապարհին, այնուամենայնիւ, անհամբեր են՝ սահմանփակումների վերացմանը,  աշխատանքների վերսկսմանը, եւ սկաուտականի հին ու լաւ օրերի անմիջական ջերմութեանը։