Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 30 Դեկտեմբեր 2020 12:46
Rate this item
(0 votes)

Երէկ սեպտեմբերի 25-ին, Սկաուտական միութեան Արիների հատւածի պատասխանատուական կազմի անդամները մեկնեցին «Ռուդ Աֆշան» քարանձաւ:
Արշաւի կազմակերպումը սկաուտների մօտ գիտելիքների զարգացման, թիմային ոգու ամրապնդման, եւ ֆիզիքական պատրաստւածութեան ապահովման նպատակ ունէր:
Արշաւի ընթացքում սկաուտները Մորզէի հաղորդակցութեան միջոցները կիրառելով հեռավար հաղորդակցման իրականացման փորձեր կատարեցին:
Դժւարին անցումներից յետոյ սկաուտները բնութեան գրկում պատրաստեցին խարոյկ, դրա շուրջ հանգստանալու, եւ, իհարկէ, խարոյկի վրայ եփած ծխահամ թէյ խմելու նպատակով:
Օրն Արիների մօտ անցաւ շատ ակտիւ եւ աշխատանքն ոգեւորեց նրանց: