Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 28 Փետրվար 2021 19:01
Rate this item
(1 Vote)

Սոյն թւականի Գրական շրջանակի 4-րդ տեսահանդիպումը կայացաւ փետ. 20-ին, ութ մասնակիցներով։ Օրւայ գրական դէմքն էր արձակագիր Նարդոսը (Միքայէլ Յովհաննիսեան,1867-1933)։ Անդրադարձ եղաւ Թիֆլիսում ծնւած ու ապրած գրողի կեանքին ու գրական գործունէութեանը,
ապա մի հատւած ընթերցւեց նրա մի պատմւածքից։ Նշւեց, որ Նարդոսի "Զազունեան" վէպը պրսկ. է թարգմանել Ա. Նուրիզադէն ու տպագրել "Ամալիա" անւամբ։
Յովհ. Թումանեանի ծննդեան օրւայ առթիւ (19 փետ. 1869) հետաքրքիր դրւագներ փոխանցւեց գրողի կեանքից ու սովորութիւններից։
Անդրադարձ եղաւ Արմենուշ Առաքելեանի պրսկ. թարգմանութեամբ վերջերս լոյս տեսած "Մի մարդ ու մի երկիր" պատմւածքների ժողովածուին։
Ներկաներից ընկեր Յարութ Նազարեանը երգեց Համաստեղի խօսքերով եւ կոմպոզիտոր Ալան Յովհաննէսի (1911-2000) երաժշտութեամբ գրեթէ անծանօթ գեղջկական "Եար նազանի" երգը։