Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 10 Մարտ 2021 14:35
Rate this item
(0 votes)

Սոյն թւականի «Գրական շրջանակ»-ի 5-րդ տեսահանդիպումը կայացաւ մարտի 6-ին, ութ մասնակիցներով։ Օրւայ գրական դէմքն էր իրանահայ բանաստեղծ ԱՐՄԱՆՏ-ը (Արամ Անտոնեան, 1915-2008), ում էլ ներկայացւեց հանդիպմանը :

Նրա տպագրւած գրքերն են'

- "Շքեղ մերկութեամբ" 1975, Անթիլիաս, ապա Թեհրան.

- "Դարավերջի սառսուռներ", 1989, Թեհրան.

- "Մատեան սիրոյ եւ խորհրդի", 1990, Թեհրան.

- "Լինելութեան արահետներ", 1992, Բոստոն։

Այս վերջին գրքից, որը ընդգրկում է Արմանտի քառեակները, դասակարգւած "Սիրապատում", "Խոհապատում" եւ "Հայրենապատում" բաժիններում ընթերցւեց երկու հայրենասիրական քառեակ։

Ապա ընթերցւեց Գաբրիէլ Լազեանի "Հայաստան եւ Հայ դատը ըստ դաշնագրերու" գրքից մի հատւած Հայաստանի Հանրապետութեան (1918-1920) օրօք պետական այրերի մի ճաշկերոյթի ընթացքին Անգլիայի դեսպանի արտասանած ճառը։

Այնուհետև ընթերցւեց Պարոյր Սեւակի "Ամէնքը իրենց  բախտից են դժգոհ" բանաստեղծութիւնը։

 Եղիշե Չարենցի "Իմ սուրբ հայրենիք" ոգեշնչունչ բանաստեղծութեան ընթերցմամբ աւարտւեց օրւայ հեռավար հանդիպումը։

 

Թէ դու չլինես, ես ինչ կը լինեմ,

Որքան շատանամ' դեռ քիչ կը լինեմ,

Քեզ ինձնից հանեն ու աշխարհը տան,

Օ... ես առանց քեզ ոչինչ կը լինեմ...

 

 *  *  *

Չե'մ նայում ետ, չե'մ նայում ետ,

Որ չդառնամ "Աղի արձան", -

Ճակատս բարձր գնում եմ ես դէպի առաջ։

Մի վիրաւոր Աղաւնի է թառում ուսիս,

Մինչ աչքիս մէջ արիւնում է

Որբ մի Մասիս...

                            Արմանտ