Հրատարակութիւն

PDF
Երկուշաբթի, 07 Հունիս 2021 14:24
Rate this item
(0 votes)

 

«106 տարի է ինչ պահանջում ենք պատասխան » կարգախօսով Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան նախաձեռնութեամբ թւականիս մայիսի 31-ի երեկոյեան ժամը 5-ին Արարատ մարզաւանի բռնցքամարտի սրահում տեղի ունեցաւ ընկերական մրցութիւն նւիրւած՝ Հայոց մեծ եղեռնի 106 ամեակին:

Ծրագրին ներկայ էին Հայոց մեծ եղեռնի ոգեկոչման յանձնախմբի նախագահ, Կենտրոնական վարչութեան եւ Մարզական միութեան վարչութեան ընկերներ եւ մարզասէրներ: Ծրագիրը միաժամանակ ցրւում էր Արարատի ինստագրամից, ուղիղ հեռարձակմամբ:

Մրցումներին իրենց մասնակցութիւնը  ունեցել Մարզական միութեան բռնցքամարտի մարզիկներ՝

1-Արթուր Քեշիշեան

2-Ալէքօ Հեշմաթի

3-Արգին Շահիջանեան

4-Էմիլ Մանսուրեան

5-Էմիլ Մուշկամբարեան

6-Գագիկ Զաքարեան

7-Ադէն Յարութիւնեան

Արմէն Սաբբահգոլեան  երկրի Ա կարգի իրաւարար և Ա կարգի մարզիչ

Հարկ է նշել,որ ընկերը նաև ստացել է IBA-ի միաստղանի կարգը:

Մարզիկներից Արգին Շահիջանին հրաւիրւել է Թեհրանի հաւաքականի փորձերին մասնակցելու բռնցքամարտի երկրի Ախոյեանական մրցումների համար:

Արթուր Քեշիշեանը բոքսի ֆէդերացիայի տեխնիկական բաժնի կողմից հրաւիրւել է ազգային հաւաքականի փորձերին:

Ծրագիրը բացւեց Մարզական միութեան վարչութեան խօսքով նւիրւած Հայոց մեծ Եղեռնին: Ապա տեղի ունեցաւ չորս ընկերական մրցումներ, վերջում հրաւիրւեցին  Ոգեկոչման յանձնախմբի նախագահ ընկ. Ալեքս Կարապէտեանը ով արտայայտւեց նաև օրւայ խօսքն ու խորհուրդը և  Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ ընկ. Հարմիկ Զովէլեանը,որը  ևս ողջունեց ծրագիրը և Մարզական միութեան փոխնախագահ ընկ. Անահիտ Նազարեանը մարզիկներին  գնահատագրերը շնորհելու համար: