Հրատարակութիւն

PDF
Երկուշաբթի, 13 Սեպտեմբեր 2021 17:48
Rate this item
(0 votes)

Երէկ սեպտ.12-ին Մարզական միութեան երկու ներկայացուցիչներ ընկերներ՝ Մինելի Տ.Գէորգեանը և Արմէն Սաբահգոլեանը, մասնակցեցին ՀՄԸՄ-ի մարզական առցանց հանդիպմանը, որտեղ նոյն օրը մասնակից էին հետևեալ երկրները՝ Թիֆլիս, Մոսկւա, Լիբանան, Սուրիա, Ամման, Երուսաղէմ Գահիրէ, Աղեքսանդրիա, Պաղտատ, Քուէյթ, Իրան Թեհրանից՝ Հ.Մ."Արարատ" Կազմակերպութիւն, և Հ.Մ.Մ."Նայիրի" միւթիւն։ Հ.Մ.Ը.Մ.-ի Կ Վարչութեան նախագահ եղբայր Մանուէլ Բաղդասարեանը ողջունեց քոյրերին եւ եղբայրներին եւ հրաւիրեց 1 րոպէ ոտնկայս լռութեամբ յարգել հայրենիքում զոհւած բոլոր նահատակների յիշատակը։ Անցնելով օրակարգերին, հանգամանօրէն խօսւեց խաղերի առցանց գործադրման հարցերի շուրջ ուր պէտք է մշակւի մանրակրկիտ, անշուշտ ամէն միութիւն իր նիւթական հարցերը լուծելով։ Արարատի Մարզական միութեան ընկերները տեղեկացրել են Իրանի 51֊րդ Համահայկական խաղերի իրագործման միտքը և ներկայութիւնից բացի առցանց լինելու առաջարկներն ու նաև նոր մրցումների ընդգրկման մասին։ եղբայր Մանուէլը ողջունել է միջացառման միտքը եւ ցանկացել է, որպէսզի փորձառութեան արդիւնքները ստանայ Արարատից ու յաջողութիւն մաղթել։ Նա յայտնել է, որ Համա-ՀՄԸՄական խաղերի բացումը 2022 թ.-ի յուլիսի 20- ին է կայանալու և ընթերցել է նախնական ծրագիրը։ Գալով Հ.Մ.Ը.Մ.-Ի <<Հրաշք>> մարզախաղերի մասին (Մսրմնամտային խանգարում ունեցող երեխաների համար) մեր 2 ընկերները առաջարկել են խաղերի մի բաժնի առցանց լինելու ձևաչափը, առաջարկը ողջունելի համարելով եղբայրը յայտնել է, որ Կ.վարչութեան հետ կը կիսւի և արդիւնքը կը յայտնի։ Փակմանը Հ.Մ.Ը.Մ.Ի հիմներգից յետոյ Կ.Վարչութիւնը յաջողութիւն է մաղթել քոյրերին եւ եղբայրներին իրենց առաքելութիւնը մեծ կամքով կատարելու և արդիւնաւորելու գործում։