Print this page
Երկուշաբթի, 04 Հոկտեմբեր 2021 12:01
Rate this item
(0 votes)

Ուրբաթ, հոկտեմբերի 1-ի ժամը 11:30-ին տեղի ունեցաւ Իրանի 52-րդ Համահայկական խաղերի երկրորդ հանդիպումը Մարզաւանում:
Մարզական միութեան նախագահ՝ ընկեր Արբի Սարգսեանը ողջունեց ներկաներին եւ տեղեկութիւններ փոխանցեց խաղերի բացման հանդիսութեան եւ ընթացքի մասին ապա ներկայացրեց Իրանի 52-րդ Համահայկական խաղերի պատասխանատու՝ ընկեր Լուդւիկ Բարզեգար Նազարիին, ընկեր Լուդւիկը ևս ողջունեց ներկաներին տւեց մի շարք բացատրութիւններ և աւելացրեց, որ անհատական խաղերին կարող են մասնակցել նաեւ ազատ մարզիկները:
Հանդիպմանը ներկայ էին Թեհրանի միութիւնների եւ առցանց միացումով՝ Թաւրիզի եւ Նոր Ջուղայի ներկայացուցիչները: Ընթացքում եղան մտքերի փոխանակում եւ առաջարկներ խաղերի կազմակերպման և ծրագրաւորման վերաբերեալ։
Միութիւններին փոխանցւեց, որ Մարզական միութեան միջոցով պատրաստւել է տւեալների բազաի էջ, (Database) որտեղ դիմորդները կարող են լրացնել իրենց մարզական տւեալները, որպէսզի հետագայում հնարաւոր լինի օգտւել բազաից և Համահայկականի ընթացքին և դրանից յետոյ։

Լուսանկարներ