Print this page
Հինգշաբթի, 21 Հոկտեմբեր 2021 11:38
Rate this item
(0 votes)


Չորեքշաբթի, հոկտեմբերի 6-ի երեկոյեան սկսւեց Սկաուտական միութեան Պատասխանատուական և Գերագոյն կազմի միատեղ բանակումը Արարատում, որի նպատակն էր կովիդ-19 ի համավարակի իրավիճակում բարձրացնել սկաուտական աշխատանքների հոգին, զարգացնել սկաուտների գիտելիքները և դաստիարակել արժանի ղեկավարներ միութեան համար։
Սկաուտները ամենայն լրջութեամբ և բարձր տրամադրութեամբ, մասնակցեցին 3 օրեայ աշխատանքներին, որոնց ընթացքում մարզւեցին խաղերով և ֆիզիքական մրցոյթներով, դաստիարակւեցին մասնակցելով տարբեր թեմաներով դասարանների, որոնք էին՝ հայ նկարիչ Գրիգոր Խանջեանի նկարչութիւնները, Արարատ կազմակերպութեան կառոյցը, Վիլիամ Էչ Մաքռիօնի հեղինակութեամբ գրքի ընթերցանութիւն և քննարկումը, սովորեցին հաղորդակցութեան միջոցները և հետախուզական խաղի միջոցով փորձեցին տարբեր տեսանկիւնից զարգացնել սկաուտական հմտութիւնները, խարոյկի շուրջ երգեցին և զւարճացին, որը մտերմութիւն ստեղծեց սկաուտների միջև։
Քանի որ այս բանակումը նւիրւած էր Հ.Մ.«Արարատ» Կ.-ի Սկաուտական միութեան 70 ամեակին, սկաուտները ջանք չխնայեցին աշխատանքների անթերի կատարման մէջ, ինչը պատճառ հանդիսացաւ բանակումը ծառայի իր նպատակին։
Բանակումը հոկտեմբերի 8-ին սան-արարողութիւնով և լաւ յուշերով իր աւարտին հասաւ։

Լուսանկարներ