Հինգշաբթի, թւականիս հոկտեմբերի 7-ին Հ.Մ. «Արարատ» Կ.-ի Մարզական միութեան ժայռամագլցման խմբի անդամները , Թեհրանի մօտակայքում «Մէյգուն» «Ուշան Ֆաշամ» շրջանում կազմակերպեցին մէկ օրեայ արշաւ, որտեղ անցկացրին ժայռամագլցման թեկնիքական հարցերին կապւող գործնական պարապմունքներ:
Արշաւին մասնակցում էին, մարզիկներ ովքեր շաբաթական երկու պահ փորձեր են անցկացնում «Արարատ» մարզաւանում: Խումբը գլխաւորում էր խմբի մարզիչ՝ պրն. Ալի Միրզային: