Արենուշների հատւածի թիւ 3 խումբը հինգշաբթի հոկտեմբերի 21-ին ունեցաւ Գիշերային աշխատանք։
Ծրագրին մաս էր կազմում շարքային աշխատանք, Արարատ կազմակերպութեան և Սկաուտական միութեան կառոյցի մասին դասարան նաև քոնսէ և (فن کمین ) խաղերը, որոնք ստեղծեցին բարձր տրամադրութիւն։
Իսկ գիշերը աւարտւեց խարոյկի շուրջ հաւաքւած, երգելով ու զւարճանալով։
Ուրբաթ առաւօտեան, խումբը պատրաստեց նախաճաշ օջախի վրայ , ունեցաւ միասնական խաղ Արիների հատւածի թիւ 2 խմբի հետ և անցկացրեց 3-րդ կարգի մասին դասարան։
Երկու օրեայ աշխատանքը աւարտին հասաւ ծառայելով իր նպատակին, որն էր Սկաուտական գիտելիքների զարգացումը և մտերմութիւնը։
Երկուշաբթի, 25 Հոկտեմբեր 2021 15:53
Լուսանկարներ
View the embedded image gallery online at:
http://www.araratorg.org/index.php?option=com_k2&view=item&id=2971:%D5%A3%D5%AB%D5%B7%D5%A5%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6&Itemid=633&lang=hy#sigProGalleriadd48d573c9
http://www.araratorg.org/index.php?option=com_k2&view=item&id=2971:%D5%A3%D5%AB%D5%B7%D5%A5%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6&Itemid=633&lang=hy#sigProGalleriadd48d573c9