Հրատարակութիւն

PDF
Շաբաթ, 06 Նոյեմբեր 2021 09:30
Rate this item
(0 votes)

Երէցների միութեան Գրական շրջանակի սոյն թւականի 20-րդ տեսահանդիպումը տեղի ունեցաւ հոկտ. 30-ին, եօթ ընկերների մասնակցութեամբ։

- Ընկերները անդրադարձան Համբիկ Սասունեանի ազատ արձակմանն ու նրա Երեւան ժամանելուն, ապա Պիկասոյի ծննդեան 140-ամեակի առիթով, անդրադարձ եղաւ յայտնի նկարչի կեանքին ու արւեստին։
- Ընթերցւեց Սիմոն Վրացեանի "Հայաստանի Հանրապետութիւն" գրքի վերջաբանը, "Վերջին խօսք" խորագրով։ Ընկերները անդրադարձան արձակագիր Ակսէլ Բակունցի (1899 -1937) համառօտ կենսագրականին ու նրա "Նամակ ռուսաց թագաւորին" պատմւածքին եւ հատւածներ ընթերցւեց։ Ներկայացւեց Պարոյր Սեւակի "Իմ ժողովրդին" բանաստեղծութիւնը։
- Վերջում իրանահայ բանաստեղծ Գրիշ Դաւթեանի "Գրական եթէր" հեռուստածրագրից մի հատւած ցուցադրւեց, որտեղ դերասանուհի, արձակագիր լուսահոգի Անահիտ Թոփչեանը, "Փառանձեմ" թատերգութիւնից մի հատւած է ընթերցում։