Ուրբաթ, նոյեմբերի 5-ի առաւօտեան,
Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր պրն. Արա Շահվերդեանն՝ Արարատ մարզաւանում հանդիպեց Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան անդամների հետ, որին նաեւ ներկայ էին՝ Կենտրոնական վարչութեան նախագահ ընկ. Հենրիկ Խալոյեանը եւ ընկ. Սոֆի Ջաղարբէգեանը:
Սկզբում կատարւեց բացման արարողութիւնը, որտեղ պարոն Արա Շահվերդեանը եւ ընկ. Հենրիկ Խալոյեանը իրենց խօսքը ուղեցին սկաուտներին, այնուհետև տեղի ունեցաւ սկաուտների եւ պատգամաւորի միջեւ անմիջական զրոյց- հանդիպում, որը սկաուտների մօտ մեծ ոգեւորութեան առիթ դարձաւ:
Սկաուտների և պատգամաւորի միջեւ կայացաւ հետաքրքիր և արդիւնաւէտ զրոյց՝ Համայնքի ապագայի, կազմակերպութեան զարգացման քայլերի, սկաուտների անելիքների և դերակատարութեան մասին , նաեւ ծնողների եւ հասարակութեան միջեւ արդիւնաւէտ հաղորդակցական միջոցների ապահովման վերաբերեալ: