Հրատարակութիւն

PDF
Շաբաթ, 20 Նոյեմբեր 2021 12:48
Rate this item
(0 votes)

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Երէցների միութեան «Գրական շրջանակ»-ի սոյն թւի 21-րդ տեսակապը տեղի ունեցաւ նոյ. 13-ին, եօթ ընկերների ներկայութեամբ։
Ընթերցւեց Միսաք Մեծարենցի (1886֊1908) "Հովը" բանաստեղծութիւնը։
հնչեց Մեծարենցի խօսքով յօրինւած "Երազ օրեր" երգը.
"Կարմիր ծաղիկ մը գարունի
"առտու մ'ինձի նւիրեցիր,
"ըզգացի թէ տենդեր ունի
"երազկոտ միտքս ուշացիր"։
 Շիրազի "Մայրական" շարքից, ընթերցւեց
"Հրաշք" բանաստեղծութիւնը։
Ընթերցւեց Թումանեանի մի նամակ գրւած Հայաստանի Հանրապետութեան վարչապետ (1919֊1920) Ալեքսանդր Խատիսեանին (1874֊1945)։
Վերջում, ընթերցւեց Համօ Սահեանից մի գեղեցիկ բանաստեղծութիւն, որը շատ այժմէական է հնչում։ Ստորեւ տրւում է այն.

Այս մի բուռ քարեղէն հողում

Ա՜խ, ինչքան զոհեր ենք տւել,
Որ պահենք այս հողը մի բուռ,
Անունը Հայաստան պահենք:
Արիւնի ծովեր ենք տւել,
Որ պահենք այս հողը մի բուռ,
Անունը Հայաստան պահենք:
Քրտինքի ծովեր ենք տւել,
Որ կորդը բուրաստան պահենք,
Տաճար ու ոստան պահենք:
Այս մի բուռ քարեղեն հողում։

Այս մի բուռ քարեղեն հողում,
Դեռ ինչքան ջանք է հարկաւոր,
Որ պահենք մեր հացը հոգևոր,
Եւ պահենք մեր քայլը` այս խենթ
Քառատրոփ թռչող կեանքի հետ:
Եւ պահենք մեզանով լեցուն
Մեր հոգուն տարեկից լեզուն:

Սեփական մեր բոյրը պահենք,
Եւ պահենք մեր համը սեփական,
Սեփական մեր գոյնը պահենք,
Եւ ապրենք մեր տանը սեփական:
Եւ տոհմ ու գերդաստան պահենք,
Եւ պահենք այս հողը մի բուռ,
Անունը Հայաստան պահենք: