Հրատարակութիւն

PDF
Շաբաթ, 20 Նոյեմբեր 2021 12:50
Rate this item
(0 votes)

 

 

2021 թ.-ի, ուրբաթ նոյեմբերի 19-ի երեկոյեան, Սուրբ Մինաս եկեղեցում տեղի ունեցաւ՝

Իրանի 52 -րդ Համահայկական խաղերի ջահի օրհնութիւնը։

 

Այս տարի խաղերը նւիրւած է Բժշկական համակարգին առ ի երախտագիտութիւն կորոնավարակի ծանր օրերին մարդկութեան առողջապահութեան վերականգնմանը ի նպաստ  կատարածի համար։

 

Ջահակիր՝ ընկեր դկտ. Սևակ Հաթամեանը մէկն է այդ նւիրեալ բժիշկներից, ով  բժշկական իր ծառայութիւնն է մատուցել յանուն մարդկութեան առողջութեան։

Ջահակիրների խումբն էր կազմում Արարատի  տղայոց բասկետբոլի թիմը։

 

Կենտրոնական վարչութեան,  Մարզական միութեան վարչութեան ու միութենականների ներկայութեամբ, եկեղեցում քահանայ հայր Տէր Գուրգէն Ներսիսեանի ձեռամբ  օրհնւեց ջահը, այնուհետև ջահակրի և խմբի  վազքով տարւեց մարզաւան, յանձնւեց Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Հենրիկ Խալոյեանին, ով  ողջունելով երիտասարդներին, մաղթեց առողջ մրցումներ ապա ջահը  տեղադրեց Ս Խաչ Մատուռում։

 

Ջահը կը բոցավառւի Իրանի 52-րդ Համահայկական խաղերի բացման հանդիսութեան օրը, որի ջերմութեան ներքոյ կընթանայ բոլորի սիրւած Համահայկական  խաղերը,

կարգախօս ունենալով՝

 

ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ

ՄԻԱՍՆՈՒԹԻՒՆ

ԱՌՈՂՋՈՒԹԻՒՆ՝

ՄԱՐԶԱՆՔՈՎ

 

                           Հ.Մ.Ա.Կ.