Ուրբաթ, նոյեմբերի 19-ին կայացաւ Կրտսերների հատւածի թիւ 1, Արենուշների հատւածի թիւ 3 և Արիների հատւածի թիւ 4 խմբերի միասնական արշաւը Արարատ մարզաւանում։
Օրը սկսւեց օջախի վրայ նախաճաշ պատրաստելով, այնուհետև խմբերը զբաղւեցին սկաուտական խաղերով։
Սկաուտները անցկացրին կապերի և մորս կոդի դասարաններ և վերջում տօնեցին իրենց ընկերոջ ծնունդը։
Միասնական աշխատանքի նպատակն էր սկաուտների մօտ զարգացնել Բարձրացիր-Բարձրացուր նշանաբանի իմաստը, սկաուտական գիտելիքները և մտերմութիւնը, ինչը որ ծառայեց նպատակին ։