Երէկ՝ դեկեմբերի 23-ին Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութիւնն իր նիստի ընթացքում հիւրընկալել է Կազմակերպութեան վաստակաշատ ընկեր՝ Հայաստանի Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի պատւոյ անդամ՝ Ալֆրէդ Հաւանին:
Կազմակերպութեան նախագահն ողջունելով ընկերոջ ներկայութիւնը համապարփակ զեկոյց ներկայացրեց Կազմակերպութեան յառաջիկայ ծրագրերի, միութիւնների աշխատանքների, Կազմակերպութիւնը աշխաոյժացնելու, նորարար եւ ստեղծագործ քայլերի վերաբերեալ:
Կազմակերպութեան նախագահ ընկեր Հենրիկ Խալոյեանը լինելով Հայաստանի Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի անդամ, արձանագրեց՝ Իրանի և հայատանի համահայկական խաղերի կայացման կարեւորութիւնը, դերը եւ նշանակութիւնը: Շեշտեց, որ Համահայկական խաղերն իր ֆորմատով եւ էութեամբ՝ բացառիկ առիթ են ժողովրդին նաև Համահայկական գաղափարների շուրջ միաւորելու համար:
Ձեւաւորելով՝ շփման, նոր յարաբերութիւնների հաստատման աննախադէպ միջավայր:
Վաստակաւոր ընկերոջ հետ կենտրոնական վարչութեան անդամները քննարկեցին, մարզական ոլորտին առնչւող հարցերը, մասնաւորապէս՝ համահայկական խաղերի օրակարգը:
Պատրաստակամութիւն յայտնեցին աջակցելու ընկեր Ալֆրեդ Հաւանի հեղինակած գրքի վերահրատարակման կապւած՝ միջազգային եւ ազգային մակարդակի նւաճումներ արձանագրած հայ մարզիկների տւեալների հաւաքագրմանը:
Ընկեր. Ալֆրէդ Հաւանը ողջունեց բոլոր պատասխանատուներին, իրենց ազգային սիրայօժար գործում, բարձր գնահատեց համահայկական խաղերի կայացման գաղափարն, իր խօսքերում նշեց, որ համաշխարհային պանդեմիայի, Արցախեան վերջին պատերազմից յետոյ երբ բոլորի մօտ յուսահատութեան մթնոլորտ է Իրանի համահայկական խաղերը կարող է նոր եռանդ առաջացնել ժողորդի մօտ: