Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 15 Դեկտեմբեր 2021 09:52
Rate this item
(0 votes)

 

Շարունակւում է Սկաուտական միութեան ղեկավար դաստիարակչական աշխատանքների շարանը, իսկ այս անգամ միութեան աստիճանաւորների մասնակցութեամբ։

Հինգշաբթի՝ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցաւ Սկաուտական միութեան աստիճանաւորական Գիշերային աշխատանքը։ Աշխատանքը սկսւեց հետաքրքիր մարզախաղով, այնուհետև սկաուտներին բախտ վիճակւեց ականատես լինել աստղագիտական բացառիկ իրադարձութեանը, որը Վեներա (Արուսեակ) և Պլուտոն արեգակնային համակարգի մոլորակների համատեղ գծում երևան գալն էր։ Այս իրադարձութիւնը ներկայացւեց Հայաստանի Բիւրականի աստղադիտարանի մագիստրոս կոչումով աստղագետի միջոցով։ Սկաուտները ստանալով համապատասխան գիտելիքներ, այս իրադարձութեանը ականատես եղան աստղադիտակով։

 

Իսկ օրը աւարտին հասցրին խարոյկահանդէսով։