Print this page
Հինգշաբթի, 23 Դեկտեմբեր 2021 08:47
Rate this item
(0 votes)

«Արարատ»-ի Խաժակ Արզումանեան ցուցասրահում արդէն մի քանի օր է ցուցադրութեան է հանւել երիտասարդ արւեստագէտ Նինէլի Խաչիկեանի ստեղծագործութիւնները:

Նինէլիի ուշագրաւ կտաւներն արտացոլում են երիտասարդ արւեստագէտի հաստատուն քայլերն արւեստի ոլորտում:

Նա մեզ հետ ուենցած զրոյցների ընթացքում նշել է, որ իր կտաւները մեծ ընդառաջում են գտել ցուցասրահում:

Թէեւ, սա Նինէլիի առաջին անհատական ցուցադրութիւնն է, սակայն երիտասարդի կտաւները երկար ժամանակ միայնակ չեն մնացել Հ.Մ. «Արարատ» Կ.-ի Խաժակ Արզումանեանի անւան ցուցասրահի պատերին՝ գրանցելով բացառիկ քանակի պահանջարկ, եւ թւով 30 կտաւներից միայն մի քանիսն է մնացել:

Նինէլիի աշխատութիւնների ցուցադրութիւնը շարունակւելու է մինչեւ ուրբաթ դեկտեմբերի 24-ը՝ Արարատի Խ. Արզումանեան ցուցասրահում:

Հետաքրքրական է, որ «Խաժակ Արզումանեան» ցուցասրահը իւրօրինակ արւեստի կենտրոնի վերածման միտում է արձանագրել, այն մի քանի շաբաթների ընթացքում համախմբել է արւեստագէտների, մտաւորականների, շարքային քաղաքացիների, եւ այն հասցրել է արւեստի ոլորտով հետաքրքրող անձանց համար աչքի ընկնող կենտրոններից մէկի վերածւել:

Լուսանկարներ