Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 16 Փետրվար 2022 09:40
Rate this item
(0 votes)

Թւականիս Փետրւարի 10-ին, Արարատի "Կոմիտաս" սրահում
"Սոս Սարգսեանի անւան համազգային թատրոն"-ը բեմադրեց Յովհաննէս Թումանեանի "Լոռեցի Սաքոն" Նարինէ Գրիգորեանի բեմադրութեամբ։

"Լոռեցի Սաքոն" ներկայացումը իր մասնագիտական մատուցմամբ օժտւած էր լոյսի եւ պատկերի հետաքրքիր նորարարութիւններով, որը հիացմունք պատճառեց հանդիսատեսին եւ արժանացաւ նրա բուռն ծափողջոյններին։

Աւարտին բեմ հրաւիրւեց Հ.Մ.Ա.Կ.-ի նախագահ՝
ընկեր Հենրիկ Խալոյեանը եւ օրւայ առիթով յուշանւէր յանձնեց
խմբին։

Խումբը ուշ երեկոյեան Արւեստից միութեան եւ Կենտրոնական վարչութեան ընկերների միջոցով հիւրընկալւեց Հայոց Ակումբում եւ յաջորդ առաւօտ մեկնեց Երեւան։