Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր
Չորեքշաբթի, 02 Մարտ 2022 12:06

Բարեկենդան «ՏՆԱԿ»-ում

Rate this item
(0 votes)

Մեծ պահքի բարեկենդանը կոչւում է Բուն Բարեկենդան։

Բարեկենդան բառացի նշանակում է՝ կենդանութիւն, բարի կեանք։

Բարեկենդանին մարդիկ զւարճանում են, երգում պարում և բացում են ճոխ սեղաններ, դիմակաւորւում ու կազմակերպում խաղեր։

Հայ Մշակութային Արարատ Կազմակերպութիւնն այս տարի ևս ամէն տարիների պէս,  ի շարս միւս ազգային աւանդական տօների, փետրւարի 27-ի երեկոյեան նշեց Բուն Բարեկենդանը  Մարզաւանի Վարիչ մարմնի նախաձեռնութեամբ՝ ՏՆԱԿ-ում։

Սեղաններին շարւած էր աւանդական համեղ  ուտեստներ և աղանդների ճոխ տեսականիի  մատուցարան, որը  պատրաստւել  էր Երէցների միութեան կողմից։

Դիմակաւորւած հիւրերը  երաժշտութեան  և  ջերմ մթնոլորտի ու աւանդական սեղանների շուրջ հաճելի պահեր անցկացրին իսկ 

«Հէյ ջան ղափամա» երգով  մասնակից երիտասարդ ու պատանիների հետ շրջպար բռնած նշեցին օրը։